RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2625, Տպվել է` 150, Ուղարկվել է էլ.փոստով` 118

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՀԹՄՄ

Տարին հոբելյանական սկիզբ ունեցավ Վահան Թեքեյանի անունը կրող Հայաստանի եւ ԼՂՀ-ի դպրոցներում, քանի որ 2013 թ. հունվարի 21-ին լրացավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 135- ամյակը:

Հոբելյանական գրական-գեղարվեստական համընթաց ցերեկույթներ կազմակերպվեցին Վ. Թեքեյանի անունը կրող հինգ դպրոցներում:

Ցավոք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չկարողացանք մասնակցել վերոհիշյալ դպրոցներում կազմակերպված բոլոր միջոցառումներին: Մենք եղանք միայն Երեւանի եւ Կարբի գյուղի դպրոցներում, իսկ մարզային մյուս դպրոցների ձեռնարկներին մասնակցեցինք առցանց:

Երեւանի Վ. Թեքեյանի անվան դպրոցի հոբելյանական հանդիսությունը բացվեց դպրոցի բակում տեղադրված Վահան Թեքեյանի արձանին ծաղկեպսակ դնելու արարողությամբ: Դպրոցի 6-9-րդ դասարանցիների մասնակցությամբ ներկայացվեց Վահան Թեքեյանի կենսագրությունը, ընթերցվեցին բանաստեղծություններ, հնչեցին Կոմիտասի երգերը` 7-րդ դասարանցի Ալբերտ Ասատրյանի գեղեցիկ կատարմամբ: Ցերեկույթը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորման ուսուցիչները:

Գյումրիի Վ. Թեքեյանի անվան դպրոցի երեխաները Թեքեյան էին կարդում ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն լեզվով` ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի թարգմանությամբ հրատարակված հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուից, որում տեղ էին գտել նաեւ Վահան Թեքեյանի բանաստեղծությունները: Աշակերտները իրենց ելույթներում հպարտությամբ նշեցին այն մասին, որ հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են արտասահմանյան գրողների արժեքավոր շատ գործերի:

Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան դպրոցի աշակերտները հոբելյանական ցերեկույթին պատրաստվել էին մեծ խանդավառությամբ եւ ջանասիրաբար, ուստի այն դարձել էր գեղեցիկ ու հաճելի հանդիսության գրավականը: Աշակերտները հանգամանալից ներկայացնում էին Թեքեյանի կենսագրությունը, ընթերցում բանաստեղծություններ, դպրոցի Վ. Թեքեյանի անվան դասարանում ցուցադրում իրենց կողմից պատրաստված պատի թերթերը եւ ալբոմները:

Ստեփանավանի Վ.Թեքեյանի անվան N 6 դպրոցը ի հիշատակ բանաստեղծի 135-ամյակի, անցկացրեց «Ասմունքի փառատոն»: Փառատոնին մասնակցում էին դպրոցի 5-10-րդ դասարանցիներ: Նրանցից լավագույններն էին` Լուիզա Հովսեփյանը (Vդ), Էլեն Սուքիասյանը (VIIդ) Սոնա Մատինյանը (VIդ), Միլենա Սահակյանը (VIIդ), Հովսեփ Սարուխանյանը (IXդ), Վահան Սահրադյանը (IXդ), Մհեր Սահակյանը (IXդ), Ռուբինա Խալապովան (XIդ), Սվետա Ջիլավյանը (Xդ), Նոնա Մեսրոպյանը (Xդ):

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ք. Բերձորի հոբելյանական հանդեսն սկսվեց Վահան Թեքեյանին նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրմամբ, որի ընթացքում ըստ ժամանակագրության, աշակերտները ներկայացրեցին նրա ստեղծագործությունների ժողովածուները եւ ընթերցեցին բանաստեղծություններ: Ցերեկույթի ավարտին գրականության ուսուցչուհի Ս. Իքրարյանը ներկաներին տեղեկացրեց, որ տարին հոբելյանական է, եւ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Որոշվեց նաեւ մրցույթ հայտարարել «Թեքեյանական լավագույն աշակերտ, ուսուցիչ, դասարան, միջոցառում» անվանակարգերով, ինչը ոգեւորությամբ եւ ծափերով ընդունեցին ներկաները :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ