RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1692, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 86

«ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՔԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»` ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ՀԻՆ ՈՒ ԾԱՆՈԹ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրեթե երկու ամիս առաջ լույս տեսած «Ժամադրություն մտքերի աշխարհում» վերնագրով գիրքն այսօր արդեն դարձել է շատ ընթերցողների մտերիմ ընկերը: Գրքի հեղինակը սոցիոլոգ բլոգեր Արմինե Հակոբյանն է:

«Ժամադրություն մտքերի աշխարհում» վերնագրով այս գիրքը ստանդարտ գիրք չէ. այն ոչ մի հայտնի ստեղծագործական ժանրի չես դասի. այն ոչ վեպ է, ոչ պատմվածք, ոչ կենսագրական գիրք, ոչ բանաստեղծական շարք եւ անգամ` ոչ էսսե: Սակայն, ինչ որ իմաստով այն կենսագրական է, քանի որ գրքի թեման հենց ինքը հեղինակն է. ասածս, խնդրում եմ, ուղղակի իմաստով մի հասկացեք: Միեւնույն ժամանակ` հանձինս հեղինակի գիրքը մեր բոլորի մասին է:

Գիրքը նոր հայացք է շատ հին եւ ծանոթ երեւույթներին: Այն բոլորիս համար հայտնի, բոլորիս կողմից վերապրված, գուցե եւ ներկայիս պահին ապրվող զգացմունքների եւ երեւույթների մասին է: Երեւույթներ, որոնք շրջապատում են բոլորիս. երեւույթներ եւ զգացմունքներ, որոնց մասին մեզանից ոմանք մտածում են եւ ունեն իրենց ձեւավորված տեսանկյունը, ոմանք էլ պարզապես առանց վերլուծելու վերապրում եւ թերթում են էջը: Երկու դեպքում էլ գիրքը օգնում է ընթերցողին` ուղեւորելով նրան սեփական մտքերի աշխարհ, օգնելով հենց այնտեղ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, վերաիմաստավորել անցյալի եւ ներկայի զգացմունքներն ու գործողությունները, գուցե եւ հղկել ապագայի քայլերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ