RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2623, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԱՅԺՄ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ Է «ՍՊԱՐՏԱԿԻՆ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր Մոսկվայի «Սպարտակի» հետ կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմասնակցի թիմի ուսումնամարզական առաջին հավաքին: Հունվարի 31-ին «Սպարտակը» ստուգողական խաղ կանցկացնի Ուզբեկստանի քառակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր «Բունյոդկորի» հետ, իսկ փետրվարի 4-ին կմրցի արաբական «Ալ Վահդի» հետ:

Յուրա Մովսիսյանը հարցազրույց է ունեցել Sportbox.ru-ի թղթակցի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

- Յուրա, քո տունն ու ընտանիքը Կալիֆոռնիայում են, որտեղ մշտապես հիանալի եղանակ է եւ խաղադաշտերն էլ լավ վիճակում են: Սակայն դու Մոսկվայում ես, որտեղ -20 աստիճան ցուրտ է, ֆուտբոլի համար պայմաններն էլ բարվոք չեն:

- Իհարկե, նորմալ մարդը կյանքի եւ ֆուտբոլի համար ավելի լավ պայմաններ կընտրեր: Սակայն...

- Դու ասացիր նորմա՞լ: Մի՞թե քեզ այդպիսին չես համարում:

- Նորմալն այն մարդիկ են, որոնք ֆուտբոլ չեն խաղում: Իհարկե, այստեղ շատ ցուրտ է, մրսում եմ: Երբեմն թվում է, թե Ռուսաստանը մոլորակի ամենացուրտ տեղն է: Սակայն այդ ամենը ոչինչ է, եթե նպատակադրված է: Իսկ ես մշտապես ցանկացել եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Ուստի ուրախ եմ դառնալու Ռուսաստանի լավագույն ակումբի մի մասնիկը:

- Այն փաստը, որ «Սպարտակը» սեփական հարկի տակ նշանակված հանդիպումներն անցկացնում է արհեստական խոտածածկով խաղադաշտում, քեզ չի՞ անհանգստացնում:

- Դա խնդիր չէ, մանավանդ որ քիչ ժամանակ է մնացել այնտեղ հանդես գալու: Ամռանը «Լուժնիկին» փակվելու է եւ «Սպարտակը» կխաղա բնական խոտածածկով խաղադաշտում:

- Քեզանով հետաքրքրվում էին «Էվերտոնը», ԲԿՄԱ-ն, եվրոպական մի շարք թիմեր: Ինչո՞ւ ընտրեցիր «Սպարտակը»:

- Պարզապես «Սպարտակը» լավագույն ռուսական ակումբն է իր լավագույն երկրպագուներով:

- Ամենայն հավանականությամբ, «Սպարտակը» մեծ թվով երկրպագուներ կունենա նաեւ քո հայրենիքում:

- «Սպարտակը» մշտապես շատ սիրված թիմ է եղել Հայաստանում: Ինձ համար կրկնակի հաճելի է գիտակցել, որ իմ հայրենակիցներն այսուհետ սպարտակցիներին ավելի շատ կերկրպագեն, կցանկանան, որ նրանք ավելի շատ հաղթանակներ տոնեն: Այժմ ողջ Հայաստանը երկրպագելու է «Սպարտակին»: Հուսով եմ, որ «Սպարտակի» ռուսաստանցի ֆուտբոլասերներն էլ կհետեւեն Հայաստանի հավաքականի ելույթներին ու հաղթանակներ կմաղթեն մեր ընտրանուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ