RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1373, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվարի 24-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրությունը:

Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը եւ պրն. Սեդրակյանն անդրադարձել են Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը` վստահություն հայտնելով, որ նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եռանդով ու նվիրումով կլծվի պատմական Սբ աթոռի զորացման եւ Սբ տեղյաց մեջ հայոց իրավունքների պաշտպանության գործին:

Խոսելով Սիրիայում տիրող մտահոգիչ կացության եւ սիրիահայ համայնքի վիճակի մասին` Նորին սրբությունն ու ՀԲԸՄ նախագահը հաստատել են, որ Հայոց եկեղեցին եւ ՀԲԸՄ-ը պետք է շարունակեն ամեն կերպ աջակցել սիրիահայ համայնքին` թեթեւացնելու ծանր կացության մեջ հայտնված հայորդիների կարիքները: Քննարկվել են նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում հաստատված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ուղիները:

Զրույցի ընթացքում պրն Պերճ Սեդրակյանը մտահոգությամբ անդրադարձել է Սփյուռքում առկա հայապահպանության խնդիրներին եւ երիտասարդ սերնդի հայեցի կրթության անհրաժեշտությանը: ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորությամբ ընդգծել է Հայ եկեղեցու դերակատարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ