RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1348, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՈՒԿՐԱԻՆԱ-«Shell» ԳԱԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեի ներկայությամբ ստորագրվել է «Shell» եւ «Նեդրա Յուզովսկայա» ընկերությունների համաձայնագիր, որը վերաբերում է Խարկովի եւ Դոնեցկի մարզերում գտնվող Յուզովսկայա հանքավայրի թերթաքարային գազի արտադրանքի բաժանմանը: «Ունիան» գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի կառավարությունն արդեն հավանություն է տվել համաձայնագրի նախագծին: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ Յուզովսկայա հանքավայրի արդյունաբերական մշակումը կարող է 10 տարում Ուկրաինային տալ տարեկան 8-10 մլրդ խմ հավելյալ գազ:

Կիեւում հույս ունեն, որ գործարքը երկրին կօգնի խուսափել ռուսական թանկարժեք բնական գազից ունեցած կախվածությունից: Ուկրաինայի թերթաքարային գազի պաշարները համարվում են Եվրոպայում խոշորագույններից մեկը:

Աշխաջրածինների բաժանման համաձայնագիրը կարող է նախկին ԽՍՀՄ տարածքում դառնալ օտարերկրյա պետության խոշորագույն ներդրումը, ընդգծում է BBC հեռուստառադիոկորպորացիան:

Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե երկրաբանական իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին մենք էինք ակնկալում, ապա ներդրումների գումարը կարող է կազմել առնվազն 10 մլրդ դոլար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ