RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1275, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՀԻՇԱՏԱԿԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Կյանքի 93-րդ տարում վախճանվեց իրանահայ վաստակաշատ մանկավարժ, գիտնական եւ ազգային-հասարակական գործիչ Լեւոն Մինասյանը: Յոթ տասնամյակից ավելի նա պաշտոնավարել է Նոր Ջուղայի հայկական կրթական հաստատություններում, զբաղվել հայ ժողովրդի պատմությամբ եւ հայագիտությամբ, լույս ընծայելով աժեքավոր բազմաթիվ ուսումնասիրություններ: 50-ից ավելի են նրա հրատարակած գրական, պատմագիտական, ճամփորդական եւ այլ բնույթի գրքերի թիվը: Մեծ արժեք է ներկայացնում մասնավորապես 1971թ. լույս ընծայած «Պատմութիւն Փերիոյ Հայերի», ինչպես նաեւ «Փերիայի Հայ աշուղները», «Ոսկերչությունը Նոր Ջուղայում» եւ այլ աշխատություններ: Բազմակողմանի զարգացած եւ լայն հետաքրքրություններ ունեցող գիտնական-արվեստագետ էր Լեւոն Մինասյանը: Մեծ սիրով զբաղվում էր զանազան հավաքածուներ կազմելով, որոնցից հատկապես ուշագրավ են նրա նամակիշները եւ այցեքարտերը, հնատիպ, հազվագյուտ գրքերը:

Լեւոն Մինասյանի հիշատակին էր նվիրված հունվարի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված ցերեկույթը, ուր Լ. Մինասյանին հիշեցին եւ նրա գործունեությունը բարձր գնահատեցին ՀԱԳ փոխտնօրեն Ռ. Ղազարյանը, «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիր Ն. Եսայանը, անվանի թատերագետ Բ. Հովակիմյանը, նկարիչ Ա. Աղայանը, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ