RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԴԵՅՎԻԴ ԲԼԵՅՔԸ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Կալիֆոռնիայի համալսարանի Մերջ կառավարման դպրոցի նախկին դեկան եւ պատվավոր պրոֆեսոր Դեյվիդ Հ. Բլեյքը այս ամիս ստանձնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարի պաշտոնը:

«Մեծագույն ուրախությամբ ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ի խոշորագույն չորս կառավարման դպրոցներում դեկանի պաշտոն զբաղեցրած, առաջատար գիտնական Բլեյքը միանալու է մեր թիմին»,- նշել է ՀԱՀ-ի նախագահ` Բրյուս Բողոսյանը :

«Ինձ համար պատիվ է այս պաշտոնում ընտրվելը,- նշել է Բլեյքը,- ՀԱՀ-ի կառավարման եւ տնտեսագիտության ֆակուլտետը տարածաշրջանի առաջատարներից է, եւ ես տպավորված եմ ուսանողների, դասախոսների եւ աշխատակիցների ցուցաբերած նվիրումից համալսարանի, կառավարման ու տնտեսագիտության ֆակուլտետի, ինչպես նաեւ համալսարանի շրջանավարտների եւ գործարար հանրության հանդեպ»:

Գործարարության ու տնտեսագիտության ֆակուլտետը առաջարկում է անգլերեն լեզվով դասավանդվող Գործարար կառավարման մագիստրոսի աստիճան շնորհող ծրագիր, ինչպես նաեւ մագիստրոսի հավաստագրեր շնորհող մի շարք այլ ծրագրեր: Երկու տարի տեւողությամբ գործարար կառավարման մագիստրոսի աստիճան շնորհող եւ երկու տարի վեց ամիս տեւողությամբ մասնագիտական գործարար կառավարման մագիստրոսի աստիճան շնորհող երկու կարեւորագույն ծրագրերը նախատեսված են աշխատող մասնագետների համար, որոնք մանրակրկիտ փորձարկված ծրագրեր են եւ առաջարկում են տեսության ու պրակտիկ աշխատանքի միջեւ հավասարակշռություն, քանակական եւ որակական հեռանկարներ եւ տնտեսական ու սոցիալական պատասխանատվություն կառավարման գործընթացում: Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան շնորհող ծրագիրը կայուն համբավ ունի Հայաստանում եւ տարածաշրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ