RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013



Տեղադրվել է` 2013-01-31 00:25:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1369, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՈԹԱՆՔԻ ՑՈՒՑԱԿԱԳՐՈՒՄԸ

Հ. Ծ.

Անժամանակ մահվան ափսոսանք եւ հուզմունք կա «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 22-ի համարի, թուրքական «Թուդեյզ Զամանից» արտատպված, վերոնշյալ վերնագրով Յավուզ Բայդարի հոդվածում, որտեղ հեղինակը խոսում է հանդարտ բնավորության տեր հայազգի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Տիրան Բաքարի մասին, որ 60 տարեկանում կնքել է իր մահկանացուն Թուրքիայում:

«Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Ես միշտ հիշելու եմ նրա հետ իմ անձնական զրույցները 1990-ականների կեսերին, որոնք ճանապարհ հարթեցին «Ակօս» թերթի հրատարակմանը,- գրում է Բայդարը եւ ավելացնում,- երբ ես թերթում էի «Ստամբուլում հայկական կալվածքների բռնագրավման պատմությունը» մեծածավալ աշխատությունը, գիտակցում էի, թե ինչքան հպարտ պետք է զգար նա, որովհետեւ դա ոչ միայն կալվածքների եւ քարե շինությունների, այլեւ միս ու արյունից պատրաստված մարդկային էակների մասին է, որոնք, հարուստ թե աղքատ, տարեց թե երիտասարդ, քրտնաջան աշխատել էին ձեռք բերելու համար այդ ամենը: Այդՙ անօրինական ձեւով հափշտակված շինությունները դարձել էին համայնքի դպրոցները, եկեղեցիներն ու որբանոցներըՙ ապահովելով սոցիալ-մշակութային կյանքը ամբողջ թուրքահայության: Մեր ցանկությունն է, որ հետագայում նման անարդարություններ չկրկնվեն:

Գրքի 500 էջերում փաստացի տվյալներով ներկայացված է վերաբերմունքը հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության եւ հետագայում հանրապետության ժամանակաշրջանում: Պատմությունը երեք մասից է բաղկացած, առաջինում ոչ միայն փոքրամասնությունների հաստատություններն են ներկայացված, այլեւ պաշտոնական շրջանակների քաղաքականության փոփոխությունները եւ Լոզանի պայմանագրի ազդեցությունը: Երկրորդում առգրավման պատմություններն ենՙ սկսած պատմական Գալֆայան որբանոցից մինչեւ Բոմոնտի Մխիթարյանի տարրական դպրոցի եւ Անտոնյան վանքի եւ դպրոցի հափշտակումները:

Փաստերը հետեւում են մեկը մյուսին, եւ շնորհիվ վերափոխված քաղաքականության այսօր մենք հասու ենք լինում նման բացահայտումների:

Բայց փաստի տխուր կողմն այն է, որ տասնամյակներ առաջ կատարվածը հնարավոր չէ դարմանել: Դա ամոթանք է եւ... մշակութային ոճրագործություն: Գրքի երրորդ մասում ներկայացված են 53 հիմնարկությունների կալվածքները, թաղամաս առ թաղամաս, լուսանկարներով եւ քարտեզներով համալրված: Անարդարությունների սկզբնաղբյուրը 1936 թվին ստորագրված չարագուշակ «Հայտարարությունն» էր, որով կառավարությունը իրականացրեց բռնագրավումները: Նացիստական դարաշրջանը նույնպես նպաստեց դրանց: «Տարիներ շարունակ գործ ունեցել եմ այդ «հայտարարության» հետ, եւ ամենափոքր առաջընթացն անգամ ինձ համար ողջունելի է», ասել էր ինձ Բաքարը: Հուսանք, որ նրա լավատեսությունը իրականություն դառնա եւ անարդարությունըՙ վերահաստատվի»: Այս խոսքերով է ավարտում իր հոդվածը Յավուզ Բայդարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ