RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3353, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՀԱԿՈԲ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ 2 ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ

Հ. Ծ.

Տորոնտոյի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում հունվարի 13-ին տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի երկարամյա անդամ Հակոբ Ալթունյանի երկու նոր գրքերի շնորհանդեսը` կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի Լիբանանի եւ Տորոնտոյի մասնաճյուղերի:

Գրքերից մեկը «Հայկական մշակույթի լուսավոր ճանապարհներով» խորագրի ներքո ներկայացնում է հայոց լեզվի զարգացման ընթացքը, իսկ մյուսըՙ «Նուբար Փաշա եւ Պողոս Նուբար Փաշա» վերնագրով, պատմության դատին է հանձնում լեգենդար երկու առաջնորդների կյանքի ուսանելի ճակատագրերը: Երկու գրքերն էլ այս տարի իր 90-ամյակը բոլորող ՀԲԸՄ-ի վետերան անդամի համայնքային երկարամյա փորձառության արդյունքն են: Դրվատանքի խոսքերով հանդես են եկել ավագ քահանա Զարեհ Զարգարյանը , Տորոնտոյի Սբ Երրորդության հայկական եկեղեցու հոգեւոր հովիվը, ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի գործադիր տնօրեն Սալբի Տեր-Ղազարյանը եւ առաջին գրքի խմբագիր Սարգիս Համբոյանը : Ընթերցվել է նաեւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ողջույնի նամակը: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ Լաուրո Տարաքչյանն ու Կարին Եագուպյանը ընթերցել են հատվածներ գրքերից:

Շնորհանդեսի հովանավորներից է եղել նաեւ «Համազգայինի» Գլաձոր մասնաճյուղը: Հեղինակի խնդրանքով գրքերի վաճառքից ստացված հասույթը հատկացվելու է ՀԲԸՄ-ի Տորոնտոյի եւ «Համազգայինի» Գլաձոր մասնաճյուղերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ