RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 23:49:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1314, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՓԱՍԱԴԵՆԱՅԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԾՐԱԳԻՐԸ

Հ. Ծ.

Փասադենայից (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ստացված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տեղական քաղաքային խորհրդի առաջիկա ընտրությունների թեկնածու Ջոն Քենեդին իր ամբողջական պաշտպանությունն է արտահայտել քաղաքում հայերի ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կանգնեցնելու հայ համայնքի հատուկ հանձնաժողովի ծրագրին: Հուշակոթողը նախատեսված է կանգնեցնել քաղաքի 3-րդ թաղամասում գտնվող «Հիշատակի այգում»:

Այդ առթիվ Քենեդին հիշել է, թե ինչպես Ստամբուլում գտնվելու օրերին մի հայ խանութպան խնդրել է իրեն հայերեն լեզվով մի շատ հին Ավետարան, որ ընտանիքը պահպանել է սերնդեսերունդ, տանել հանձնել նախագահ Բարաք Օբամային: «Ես խոստումս պահեցի եւ այն նվիրեցի առաջին տիկնոջը, որ հանձնի ամուսնուն: Դրանով թուրքահայ այդ մարդը հիշեցնում էր Մ. Նահանգներին, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես միշտ պաշտպանել եմ այդ կարծիքը, եւ հավատացած եմ, որ հուշարձանի ծրագիրը մի նոր քայլ կլինի ամոքելու հայերի խոցված սրտերն ու հոգիները», ասել է Ջոն Քենեդին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ