RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1316, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԵՆ

Հ. Ծ.

Վաշինգտոնից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) կենտրոնական գրասենյակի Արամյան դահլիճում անցյալ շաբաթվա կլոր սեղանի քննարկումներն անդրադարձել են հիմնականում Մ. Նահանգներ-Հայաստան տնտեսական կապերի ընդլայնման գործընթացներին: Քննարկումներին մասնակցել են պետքարտուղարության, Ամերիկայում ՀՀ դեսպանատան եւ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկող Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ընդգծել է գործնական քայլերի եւ ներդրումների կարեւորությունը այդ կապերն ընդլայնելու գործում: Նույն հանձնախմբի առեւտրի եւ ներդրումների քաղաքականության մասնագետ Նորա Խանարյանը ներկայացրել է կառավարական, անհատական եւ բիզնեսի մակարդակներում կոնկրետ սցենարներ հետագա համագործակցության համար, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ դեղամիջոցների արտադրության ոլորտներում:

Իր հերթին պետքարտուղարության անունից խոսելով, կովկասյան գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների բաժնի տնօրեն Ջաստին Ֆրիդմանը , նշելով հանդերձ Մ. Նահանգների շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնման գործում, այնուամենայնիվ խոսել է նաեւ որոշ խոչընդոտների մասին, որոնց վերացումը հայկական կողմից ջանքերի շնորհիվ մեծապես կարող էր խթանել այդ կապերի հետագա զարգացումը: Նա մասնավորապես անդրադարձել է պայմանավորվածությունների ճշգրիտ գործադրման, թափանցիկության եւ հարկային արդարացի կիրառումների հարցերին:

ՀՀ դեսպանատան խորհրդական Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրել է միջազգային մի շարք խոշոր հաստատությունների (Համաշխարհային բանկ, «Ուոլ սթրիթ ջոռնըլ», «Հերիթիջ» եւ «Ֆրիդոմ հաուս») դրական արձագանքները տնտեսական ոլորտում Հայաստանում կատարված բարեփոխումների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ