RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2223, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 120

ՏՐՆԴԵԶԸ ԿՆՇՎԻ ԱՄՍԻ 14-ԻՆ

Ի. Պ.

Տյառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը կնշվի փետրվարի 14-ին: Տյառնընդառաջի ընթացքում հիշատակվում է, թե ինչպես են 40-օրական Հիսուսին տաճար տանում: Երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տանում են տաճար, Սիմոն անունով մի մարդ, տեսնելով Հիսուսին, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար, ուստի ընդառաջ է գնում նրանց: Այստեղից էլ առաջացել է տոնի Տյառնընդառաջ անունը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ:

Հայաստանյայց առաքելական եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո, եւ Տյառնընդառաջի տոնին եկեղեցիներում մատուցվում է պատարագ, իսկ պատարագից հետո Գարեգին Երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ տեղի է ունենում նաեւ նորապսակների օրհնության կարգ:

Շատերի մեջ շփոթմունք կա, թե Տրնդեզը նշվում է փետրվարի 13-ին. շփոթմունք առաջացել է այն պատճառով, որ ամսի 13-ի երեկոյան, ըստ եկեղեցու օրացույցի, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում սուրբ սեղանի կանթեղից վեցրած լույսը մարդիկ տանում են իրենց տները, իսկ հետո նորապսակները, հետեւելով ժողովրդական ավանդույթին, վառում են խարույկներ ու թռնում դրանց վրայով: Հաջորդ օրը` ամսի 14-ին արդեն նշվում է Տրնդեզը, որը շարժական տոն չէ եւ ամեն տարի նշվում է նույն օրը:

Այսօր` ժամը 17.30-ին, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում 250 նորապսակ զույգերի մասնակցությամբ կկատարվի Տյառնընդառաջի ժողովրդական տոնախմբություն: Իսկ ժամը 17-ին եկեղեցում կկատարվի տոնական ժամերգություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ