RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2617, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ԷՊՈՍԱԳԵՏ. ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԵՎ ԿՁԵՐԲԱԿԱԼԵՆ

Հ. Հ.

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործի քննության համատեքստում օրերս առավել հաճախ է քննարկվում նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի անունը: Մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված երկու անձինքՙ նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը բնակվում են նույն թաղամասում, ինչ էպոսագետը, եւ աշխատել են Սեդրակյանի մոտ եւ նրա Եղվարդի տունն են վերանորոգել: Էպոսագետը նրանց երկար տարիներ է ճանաչում, անգամ գիտի, որ տղաներից Խաչատուրը բանակ չի գնացել ու զենք բռնել էլ չի կարողանում: «Հազիվ 8-րդ դասարանն ավարտեց»: Մյուսը 7-րդ դասարանն էլ չավարտեց: «Մեկը նստած է դեղի վրա, որ կես ժամվա ընթացքում չտաս, ուզածդ բանը կգրի, կտա ձեռքդ, էն մյուսին էլ երեւի էնքան են ծեծել, որ նման բաներ է գրել: Սամվելի եղբայրը ձերբակալված է, նրանք խոցելի են», ասաց Սեդրակյանըՙ հավելելով, որ «ինչ-ինչ խոստումների համար հատուկ տվել են այդ ծրագիրը, որ իրականացնեն»:

Թեպետ առայժմ մեղադրանք չկա Սեդրակյանի դեմ, սակայն նախագահի թեկնածուն վստահ է, որ երբ ընտրություններն ավարտված լինեն, ցանկալի թվերըՙ նկարված, միջազգային դիտորդները հեռացած լինեն ու գործընթացներն ավարտված, իր դեմ մեղադրանք կառաջադրեն:

«Ես վստահ եմ, որ ինձ կմեղադրեն եւ կձերբակալեն: Վստահ եմ, որ մեղադրանք կներկայացնեն փետրվարի 22-23-ից հետո», ասաց Սեդրակյանըՙ հայտարարելով, որ երբ նախորդ տարի հունիսին հայտարարեց, որ առաջադրվում է նախագահի թեկնածու, աշնանից իրեն սկսեցին հարցերի շարք ուղղել, մասնավորապես Նաիրի Հունանյանի խմբի, հոկտեմբերի 27-ի առնչությամբ բազմաթիվ հարցեր, մինչդեռ ինքը Վազգեն Սարգսյանի հետ շատ մոտիկ հարաբերությունների մեջ է եղել:

«Ուզում են ֆոն ստեղծել, որ Սեդրակյանը տեռորիստ է», ասաց թեկնածունՙ հավելելով, որ իրավապահ մարմիններից հստակ պատասխաններ եւ գնահատականներ է ցանկանում լսել իր մասնակցության առնչությամբ: Հակառակ պարագայում փակել այս թեման եւ չշոշափել իր անունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ