RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2007, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 48

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Նիգ-Ապարան» ՀԲՀԿ

2013թ. փետրվարի 11-ին կայացել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստ` Հայաստանի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու օրակարգով:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, հավատարիմ կազմակերպության կանոնադրական նպատակներին ու սկզբունքներին, կողմնորոշելու համար իր բազմահազար անդամներին, աջակիցներին, համակիրներին, միաձայն որոշեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նախագահության ընդլայնված նիստին մասնակցում էին Ազգային Ժողովի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:

Նիստը նախագահում էին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը եւ պատվավոր նախագահ Վրեժ Մարկոսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ