RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1914, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ԳՈՐԾՎԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Երեկ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում Ճապոնական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Սեմինարի շրջանակում ներկայացվում է Ճապոնական ավանդական ներկման «Շիբորիձոմե» մեթոդը, իրականացվում են գործնական աշխատանքներ եւ վարպետության դասերՙ դոկտոր Միե Իշիի կողմից:

Միե Իշիի վարպետության դասերը եւ սեմինարի նպատակն է մշակութային արժեքների պահպանման բնագավառում ամրապնդել Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ կապերը եւ նպաստել Հայաստանում գործվածքի պահպանման գործընթացի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Այս սեմինարը շարունակությունն է 2011 թ. հունիսին Երեւանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջեւ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիր եւ «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի եւ Հայաստանի պատմության թանգարանի միջեւ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության եւ ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի, որի շրջանակում արդեն իրականացվել է «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների վերականգնման» թեմայով 4 սեմինար եւ 3 միջազգային գիտաժողով: Սեմինարը շարունակվելու է մինչեւ փետրվարի 22-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ