RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2094, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանն առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգեւոր պատասխանատուի պաշտոնը:

Նարեկ աբեղա Ավագյանը եւ Հմայակ աբեղա Սահակյանը ծառայության են կոչվել Մայր աթոռում: Արիս աբեղա Տոնոյանը նշանակվել է Խոր Վիրապի վանահայր:

Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայության է կոչվել Բելառուսի հայոց համայնքում` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի իշխանության ներքո, իսկ Սամվել աբեղա Մխիթարյանը` Տավուշի թեմում:

Պարթեւ աբեղա Բարսեղյանը, վերադառնալով Ֆրանսիայի հայոց թեմում հոգեւոր ծառայությունից, նշանակվել է Մայր աթոռի փոխդիվանապետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ