RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



ԿԱՆԱԴԱ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1740, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 44

100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ»

Հ. Ծ.

Միջազգային ճանաչման արժանացած գործարար, արդյունաբերական ծրագրերի առաջնակարգ կապալառու Անրի Սարգսյանը 100 հազար դոլարի պատկառելի նվիրատվություն է կատարել Կանադայում գործող «Զորյան ինստիտուտին», որի առաքելությունն է միջազգային հանրությանը ծանոթացնել մարդու իրավունքներին, ցեղասպանությունների կանխարգելմանը եւ ճանաչմանը առնչվող հարցերին, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը:

Բեյրութաբնակ բարեգործ Սարգսյանը, որ աֆրիկյան եւ Պարսից ծոցի երկրներում, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի տարբեր նահանգներում բազմաթիվ գրասենյակների սեփականատերն է, արդեն երկար ժամանակ մոտիկից հետեւել եւ պաշտպանել է «Զորյան ինստիտուտի» գործունեությունը: «Հաստատությունը արժանի է մեր համեստ նվիրատվությանը», գրել է նա ի պատասխան ինստիտուտի շնորհակալական նամակին:

Ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի խոսքերովՙ արդեն 30 տարի գոյություն ունի «Զորյան» հաստատությունը, եւ Սարգսյանների նման մարդկանց խրախուսական արարքների շնորհիվ է, որ իրենք կարողանում են առաջ տանել իրենց առաքելությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ