RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



ՀՈՒՆԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1441, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՏԻԳՐԱՆ ԱԲԱՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ» ՄԵԴԱԼ

Հ. Ծ

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 26-ի համարը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին Աթենքի հայկական դեսպանատանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար Փաշա» մեդալն է շնորհել ՀԲԸՄ-ի Հունաստանի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Տիգրան Աբասյանին տեղի հայկական համայնքին իր քառասնամյա նվիրվածության եւ անսակարկ ծառայությունների համար:

Աբասյանը Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության շրջանավարտներից է: Համակարգչային տվյալների վերլուծաբան-մասնագետը արդեն ավելի քան 2 տասնամյակ վարում է տեղի ՀԲԸՄ-ի ատենապետի պաշտոնը: Նա նաեւ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՌԱկուսակցության եւ «Արարատ մշակութային ասոցիացիայի» շարքերում, իր ծառայությունները բերել ՀԲԸՄ-ի Գալփակյան ամենօրյա վարժարանին եւ ՌԱԿ-ի երեք լեզուներով (հունարեն, հայերեն, անգլերեն) լույս տեսնող «Նոր աշխարհ» շաբաթաթերթին:

Մեր անկեղծ շնորհավորանքները եւ առաջիկայում նորանոր հաջողությունների մաղթանքները նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ