RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2892, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 94

«ԼՌՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ». ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ

http://www.youtube.com/watch?v=GVndLn5PoZY

Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսածՙ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե եւ ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաեւ վանքեր, գերեզմանոցներ եւ մզկիթներ: Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները եւ ընդունել վրացական ազգանուններ:

Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունըՙ Այդին Դավուդիի:

«Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վարերագրական ֆիլմը կարելի է դիտել հետեւյալ հասցեում.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ