RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1295, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 43

«ՄԻԿԱՆ» ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատարներից մեկըՙ «Միկան» երեկ ոսումնամարզական հավաքի մեկնեց Կիպրոս: Մինչ այդ «Միկան» երկկողմանի խաղ անցկացրեց: Խաղն ավարտվեց առաջին թիմի հաղթանակովՙ 7-5: Առաջին թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ «Միկայի» ռմբարկու Սեմյոն Մուրադյանըՙ խփելով 4 գոլ: 2 գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ուլիխանյանը, մեկ գնդակ էլ խփեց Վարդան Մովսիսյանը: 2-րդ թիմից մեկական գոլ խփեցին Հենրիկ Հարությունյանը, Սարգիս Շահինյանը, Արեգ Ազատյանը, Ռաֆայել Ղազարյանն ու Գոռ Պողոսյանը:

Կիպրոսում «Միկան» նախատեսել է ստուգողական 4 հանդիպում անցկացնել: Փետրվարի 14-ին «Միկան» կմրցի Լեհաստանի 2-րդ խմբում հանդես եկող «Բիտովիայի» հետ: 4 օր անց միկացիներն ուժերը կչափեն ՌԴ առաջնության առաջին խմբի մասնակից «Ուֆայի» հետ: Փետրվարի 21-ին թիմը կմրցի ՌԴ 2-րդ խմբի առաջնության առաջատար Օրենբուրգի «Գազովիկի» հետ: Ստուգողական վերջին հանդիպումը «Միկան» կանցկացնի սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Այդ խաղը կկայանա փետրվարի 24-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ