RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2373, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. «ԻՐԵՐԻՆ ՆԱՅԵՔ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԴՐԱՆՔ ԿԱՆ»

Հ. Հ.

«Պարոն նախարար, Ձեր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ. չէ՞ որ դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ», երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին նման հարց է ուղղել Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության լրագրողը:

«Առաջինՙ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղիՙ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերինՙ չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը: Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ որեւիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը: Ադրբեջանն իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ», ասել է Նալբանդյանը:

«Երկրորդՙ համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ղարաբաղը երբեւիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ադրբեջանը սպառնացել եւ շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբՙ խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունը: Դուք գիտեք նաեւ, որ համանախագահները նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի ԼՂ կարգավիճակը: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը երբեւէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվումՙ ԼՂ կարգավիճակի: Բազմիցս Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար եւ քաղաքացիական նպատակներ: Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, եւ չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին», ամփոփել է Նալբանդյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ