RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1358, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԹՇՆԱՄԻՆ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ՉԻՆԱՐԻ, ՄՈՎՍԵՍ ԵՎ ԱՅԳԵՊԱՐ ԳՅՈՒՂԵՐԻ ՏՆԵՐԸ

Հ. Հ.

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես եւ Այգեպար գյուղերը վերջին երկու օրվա ընթացքում գտնվել են ադրբեջանական գնդակոծության ներքո:

Նախորդ համարում «Ազգ»-ն արդեն տեղեկացրել էր, որ միայն Չինարի գյուղը երկու անգամ գնդակոծվել է, որի հետեւանքով վնասվել էր գյուղի գազատար խողովակն ու գյուղում հրդեհ էր սկսվել, ինչը հնարավոր էր եղել մարել:

Փետրվարի 13-ի գիշերը վերոնշյալ երեք գյուղերում շարունակվել են կրակոցները եւ միայն հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին դադարեցրեց խաղաղ բնակչության ուղղությամբ կրակահերթերը: Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին տեղեկացրին, որ բնակչության շրջանում վիրավորներ եւ զոհեր չկան, սակայն մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների արձակած կրակահերթերի հետեւանքով սրունքի հատվածում վիրավորվել 1991-ին ծնված պայմանագրային զինծառայող Գեւորգ Մելիքբեկյանը: Բժշկական օգնությունից հետո նրա կյանքին վտանգ չի սպառնում: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը , որն արցախյան պատերազմի մասնակից է, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ կրակել են նաեւ դիպուկահարից: «Սկզբից կրակել են մեքենայի վրա, հետո դարպասին է կպել, հետոՙ գազատարին», ասաց նաՙ հավելելով, որ գիշերը գյուղացիները վախից մտել են գետնահարկ ապաստարանները:

Կեսգիշերից հետո ժամը մեկ պարբերականությամբ կրակ են բացել Այգեպար եւ Մովսես գյուղերի տների տանիքների վրա: Հետո սկսել են խոշոր տրամաչափի զենքերով կրակել:

Չինարի, Այգեպարի եւ Մովսեսի տների մեծ մասը վնասվել էՙ հիմնականում տանիքներն ու պատուհանները: Այս ամենին զուգահեռ գյուղերում կյանքը շարունակվում է նույն հունով, մանկապարտեզներն ու դպրոցներն արդեն գործում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ