RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1779, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԳՐԻՊԻ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՃ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ

Ի. Պ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս: Հարավում իրավիճակը կայունանում է, սակայն հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է, եւ 90 տոկոս դեպքերում արձանագրվում գրիպի Ա, իսկ մնացած դեպքերում` Բ տեսակները:

Սուր շնչառական վարակների սեզոնային աճ ներկայումս դիտվում է Ռուսաստանի մի շարք վարչական շրջաններում, իսկ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում գրիպի ու սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամեն շաբաթ իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է շուրջ 1,1 անգամ: Մեր հանրապետությունում ներկայումս շրջանառվում են գրիպի վիրուսի Ա եւ Բ տեսակները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ