RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1232, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 55

«ՓՈՔՐ ԱՍԻԱՅԻ ԱՂԵՏՆ ՈՒ ՕՍՄԱՆՅԱՆ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Կանադայի «Զորյան ինստիտուտից» ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել «Փոքր Ասիայի աղետն ու օսմանյան հույների ցեղասպանությունը» (The Asia Minor Catastrophe and the Ottoman Greek Genocide) խորագրով էսսեների հատորը, որն ի մի է բերում Չիկագոյում «Փոքր Ասիայի եւ Պոնտոսի հելլենական ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպած երկու ակադեմիական կոնֆերանսների նյութերը: Ջորջ Շիրինյանի նախաբանից բացի հատորում տեղ են գտել նաեւ հետեւյալ ականավոր գիտնականների հոդվածները.

Թեսա Հոֆմանի «Ցեղասպանությունը քրիստոնյաների դեմ ուշօսմանյան ժամանակաշրջանում 1912-1922 թթ.», Թաներ Աքչամի «Հույների տարագրումն ու 1913-1914 թվերի կոտորածները», Մաթիաս Բյորնլունդի «Հույների եւ հայերի հալածանքները Զմյուռնիայում 1914-1916 թթ.», Հարրի Պսոմիադեսի «Հունաստանը Փոքր Ասիայում: Հունական նավատորմի ռմբակոծումը Սամսունում (Ամիսոս), 1922-ի հունիսի 7-ին», Կոնստանտին Հաջիդիմիտրիուի «Զմյուռնիայի կործանումը 1922-ին, ամերիկյան աղբյուրներ եւ թուրքական պատասխանատվություն», Ալեքսանդր Կիտրոյեւի «Փոքր Ասիայի փախստականները Հունաստանում: Ինքնության եւ հիշողության պատմություն 1920-1980-ական թվականներ», Վան Կուֆուդակիսի «Լոզանից (1923 թ.) Կիպրոս (2009 թ.): Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումներն ու պատմական հելլենական համայնքների քայքայումը» եւ Ռոբերտ Պրանջերի «Ամերիկյան քաղաքականության խոչընդոտները Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները ճանաչելու գործընթացում: Մարտահրավերներ եւ հնարավորություններ»:

Գրքի խմբագիրՙ Ջորջ Շիրինյանը հույս է հայտնել, որ նման թափանցիկ քննարկումները կկանխեն հետագա մեծ աղետների կրկնությունը: «Այստեղ ներկայացված են մինչ այսօր չհրատարակված ամերիկյան դիվանագիտական կորպուսի վավերագրություններն ու փաստաթղթերը Զմյուռնիայի դեպքերի առնչությամբ», ասել է նա:

«Այս հատորը անգնահատելի լումա է ներդնում մեր իմացածներին եւ ցույց է տալիս, թե ինչքան միահյուսված են հայերի, հույների եւ մյուս փոքրամասնությունների ճակատագրերն ու փորձառությունները», ավելացրել է պրոֆ. Վահագն Տատրյանը :

Գրքից օրինակներ ձեռք բերելու համար խորհուրդ է տրվում այցելել zoryan@zoryaninstitute.org կայքը: Գինը 40 դոլար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ