RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1290, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԾԱԾԿԻ

Ա. Մ.

Վերջին տարիներին Երեւանում կտրուկ ավելացել են վերգետնյա անցումները: Դա թերեւս պայմանավորված է մեքենաների եւ փողոցների ծանրաբեռնվածության ավելացմամբ, ինչը հաշվի առնելով էլ Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված փողոցներիՙ հետիոտների համար վտանգավոր անցումներում վերգետնյա անցումների կառուցմանը: Միայն անցած տարի կառուցվել են 5-6 այդպիսի անցումներ:

Սակայն, այս անգամ եւս, քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունը չէր կարող այնպես անել, որ երեւանցիների ուրախությունը լիարժեք լիներ: Նախ, որոշ դեպքերում անցումները կառուցվում են հաշվի չառնելով շենքերի ու կանգառների տեղակայումը, հետիոտների համար այդ անցումներից օգտվելը առավել հասանելի դարձնելը: Եվ երկրորդ, Երեւանի քաղաքապետարանի կառուցած գրեթե բոլոր վերգետնյա անցումները չունեն ծածկ: Այս մասին անդրադարձել ենք մեր թերթում, սակայն ոչինչ չի փոխվում, եւ նոր կառուցվող վերգետնյա անցումները նույնպես ծածկ չեն նախատեսում:

Քաղաքապետարանի չինովնիկները երեւի չեն պատկերացնում, որ մեր քաղաքում ձյուն ու անձրեւ է գալիս, իսկ ամռանը` կիզիչ արեւ լինում: Նրանք, հավանաբար, չեն եղել նաեւ ուրիշ երկրների խոշոր քաղաքներում, որտեղ առանց ծածկի վերգետնյա անցումներ շատ վաղուց արդեն չեն լինում, քանի որ մտածելակերպն այլ է, քան մեզանում: Զարգացած երկրների քաղաքներում անցումները կառուցում են առաջնայինը համարելով հարմարավետությունը եւ օգտվելու հասանելիությունը, այլ ոչ թե զուտ կատարված աշխատանք ցույց տալն ու գումարն իրացնելը:

Հուսով ենք, որ ի վերջո Երեւանի քաղաքապետարանը վերգետնյա անցումներ նախագծող կազմակերպությունների առջեւ ծածկի առկայությունը որպես պարտադիր պայմաններից մեկը կսահմանի, ինչն, ի դեպ, ընդհանուր շինարարության մեջ էական ծախսեր չի ավելացնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ