RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



ՏՐԱՆՍՊՈՐՏ

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1127, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՑ ԿՎԵՐԱԳՈՐԾԻ ԳՅՈՒՄՐԻ-ՍԱՆԱՀԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության որոշմամբ փետրվարի 18-ից կվերսկսվի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքի երթեւեկությունը, որը դադարեցվել էր մոտավորապես մեկ տարի առաջ` ուղեւորների պակասի եւ գծամասերի վերանորոգումների պատճառով:

Գյումրիից Վանաձորով մինչեւ Հայաստանի հյուսիս մերձքաղաքային երկաթուղային երթեւեկություն միշտ եղել է, նախկինում էլեկտրագնացքը հասնում էր մինչեւ սահմանային Այրում կայարան: Վերջին տարիներին երթուղին կարճացվել էր մինչեւ մերթ Վանաձոր, մերթ հասել Սանահին, ապա հանվել չվացուցակից: Ինչպես նշել է երկաթուղու Գյումրու գծային կայանների միավորման տնօրեն Վահան Գասպարյանը , էլեկտրագնացքը միշտ վնասով աշխատող փոխադրամիջոց է, բայց նախորդ տարիների հետ համեմատած այսօր որոշակի աճ է նկատվում, միայն Գյումրի-Երեւան երթուղու դեպքում` 35 տոկոս: Ուղեւորների թվի աճն էլ թերեւս ոգեւորել է ընկերությանը` վերագործարկելու այս կարեւոր երթուղին: Նայած, թե վերջինս ինչպես կաշխատի, հնարավոր է, որ երթուղին նորից երկարացվի մինչեւ Այրում:

Նոր գնացքը Գյումրի կայարանից մեկնելու է առավոտյան ժամը 7-ն անց 10 րոպեին եւ ընդամենը 1 ժամ 20 րոպեում հասնելու է Վանաձոր, 2 ժամ 30 րոպեում` Սանահին կայարան: Հակառակ ուղղությամբ շարժվելու է 15.10-ին` Գյումրի ժամանելով 17.36-ին: Այս վերջինը հաշվարկած է նաեւ այնպես, որ Վանաձորից եւ մոտիկ բնակավայրերից եկող ուղեւորը եւս անհրաժեշտության դեպքում կարողանա օգտվել Երեւան մեկնող երեկոյան էլեկտրագնացքից:

Սանահին-Գյումրի գնացքի գործարկման հետ կապված` փոփոխվելու են նաեւ Գյումրի-Երեւան եւ Երասխ-Երեւան առավոտյան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից առաջին էլեկտրագնացքը Գյումրիից Երեւան նախկին ժամը 8-ի փոխարեն մեկնելու է 8.35-ին, իսկ Երասխից` ժամը 7.10-ին: Գյումրի-Երեւան ճանապարհին նաեւ վերացվում են կանգառները Բագրավան կայարանում ու Շիրակավան կառամատույցում:

Առայժմ առկախ է մնում նախկինում գործած եւ արդեն բավական ժամանակ նույնպես դադարեցված Գյումրի-Արթիկ գնացքուղու վերագործարկման հարցը: Ըստ տեղեկություններիՙ դրա հնարավորությունը նույնպես ուսումնասիրվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ