RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1904, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՆԱ/ՆԵ-Ն ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՎ

Բրիտանական խորհուրդը, Երեւանում բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն հինգերորդ անգամ կազմակերպում են Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթը:

Այս տարի 7 անվանակարգում մրցեցին 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանքներ` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտոռեպորտաժ, առեւտրային գովազդ: Մրցույթի ժյուրին յոթ անվանակարգում ընտրել էր 21 լավագույն աշխատանքները: Իսկ մրցանակաբաշխությունը կայացավ փետրվարի 12-ին:

Մրցույթի գործընկերներն ավանդական անվանակարգերին զուգահեռ սահմանել էին եւս 11 հատուկ մրցանակներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մրցանակ հանձնեց «Կանխարգելելի անպտղությունՙ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հանձնեց երկու մրցանակ` «Մոր եւ մանկան առողջության» թեմայի լավագույն լուսաբանման եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում» թեմային առնչվող լավագույն նյութի համար: ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը եւս սահմանել էր երկու մրցանակ: Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում տրվեց հատուկ մրցանակ «Կանայք եւ երիտասարդները պաշտպանում են իրենց համայնքներն աղետներից» թեմայով լավագույն լուսաբանման համար, իսկ «Կայուն կենսաապահովման ծրագրի» շրջանակում հատուկ մրցանակ` գյուղական համայնքներում կանանց տնտեսական առաջնորդության թեմայով լավագույն նյութի համար: Հանրային լրագրության ակումբն իր մրցանակը հանձնեց լավագույն հանրային թղթակցության հեղինակին, իսկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը` պատերազմի ազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման հեղինակին: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ հատուկ մրցանակ շնորհեց կնոջ ակտիվ դերը հասարակական եւ քաղաքական կյանքում թեմայով լավագույն լուսաբանման համար: Հայաստանի կանանց երիտասարդական ասոցիացիան պարգեւատրեց լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին: Այս տարի եւս կազմակերպիչներն ավանդաբար հանձնեցին «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը եւ հատուկ հոբելյանական մրցանակ` ուսուցողական ուղեւորություն դեպի Միացյալ Թագավորություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ