RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1972, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 113

ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԵՏԱՀԱՅԱՑԸ

www.gallery.am, www.nga.am, http://www.facebook.com/pages/National-Gallery-of-Armenia/142042579140198

Փետրվարի 16-ին ժ. 14.00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է ՀՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետ-մանկավարժի ծննդյան 90-ամյակին: Ստեղծագործական ուրույն ձեռագրով ու հայրենասիրական պաթոսով առանձնացող նկարչի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ. Սեդրակյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կարեւոր տեղ են գրավում պատմական անցյալի ու ներկայի ազգային հերոսական պայքարը պատկերող բազմաֆիգուր, մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքներ, քնարական տրամադրությամբ ու սիրով համակված հայրենիքի բնապատկերները, մարդու եւ բնության ներդաշնակությունը գովերգող հովվերգական կոմպոզիցիաները, պատմական անձերի ու մեր ժամանակակիցների դիմանկարները:

Ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից: Մեկտեղված են Ազգային պատկերասրահին, ընտանիքին եւ մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող գործերը, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ