RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1836, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 106

«ՀԱՅՈՑ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ԼՈՆԴՈՆՅԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Բ.

2012 դեկտեմբերին Լոնդոնում «Bennett & Bloom» հրատարակչությամբ լույս տեսավ Գաբրիել Սուլթանյանի «Հայոց նախապատմությունը» շարքի 4-րդՙ «Նույնահնչյուն նախահայկական բառարմատները» գիրքըՙ անգլերենով: Դրանից ուղիղ մեկ տարի առաջ նույն հրատարակչությունը լույս էր ընծայել հեղինակի «Հայոց պատմությունը եւ Մովսես Խորենացին» չորս մասանոց աշխատությունը, որտեղ Հայոց նախապատմության խորը իմացության շնորհիվ հեղինակին հաջողվել է հիմնավորապես եւ մանրամասն փաստել Խորենացու ապրած դարաշրջանըՙ 5-րդ դարը, իսկ նոր մեկնաբանություններն ու բացահայտումներըՙ Խորենացու Պատմության մի շարք խնդրահարույց հատվածների վերաբերյալ, գրքի ընթերցումը դարձնում են ոչ միայն հետաքրքրական, նաեւ շատ դեպքերում անակնկալ:

Տարիների աշխատանքի արգասիք «Նույնահնչյուն նախահայկական բառարմատները» վերջին նոր գիրքը բաղկացած է 3 բաժնից: Առաջինը բառարանային բնույթ ունի. նախահայկական արձանագրություններից վերցված նույնահնչյուն բառերի, բառարմատների ստուգաբանությամբ ցույց է տրվում դրանց բնիկ հայերեն ծագումը եւ ոչ որպեսՙ փոխառություններ օտարներից:

Երկրորդ բաժնում ներկայացված է նախորդ երկու հատորներում սկսած նախահայկական` առայժմ գտնված արձանագրությունների թարգմանությունների շարունակությունը` ավարտին հասցված:

Երրորդ բաժինը ընդգրկում է երկու հոդվածՙ առաջինը անդրադարձ է հայոց նախապատմությանը, երկրորդըՙ նախամաշտոցյան հայոց հիերոգլիֆ արձանագրություններին, ըստ որոնց, այդ ժամանակաշրջանին վերաբերող Խորենացու «Հայոց պատմության» շատ վկայություններ ճշմարտություն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ