RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



ԳԵՐՄԱՆԻԱ

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 2036, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՍԿԻ ԼԱՎԱՇ» ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Միայն ալյուր, աղ եւ ջուր. հացի այս պարզագույն բաղադրատոմսով հայաստանցի Մուշեղ Փալյանն իր ընտանեկան բիզնեսն է սկսել գերմանական Բադ Զեգեբերգ քաղաքում, իրազեկում է տեղական լրատուներից մեկը: Սա հայկական լավաշի առաջին մեքենայացված մեծ արտադրությունն է Գերմանիայում, որտեղ այս հացատեսակը ճանաչում են իբրեւ «թուրքական դյոների» բաղադրիչ: Հայաստանում հիշյալ բրդուճը «Կարսի քյաբաբ» կամ խորոված անվանմամբ է հայտնի: Լավաշի մեքենայացված արտադրության ղեկավար Մուշեղ Փալյանն իր հացը «Ոսկի լավաշ» է անվանել, երազում է, որ իր արտադրությունը եվրոպական շուկա մտնի, առայժմ փոքրածավալ համագործակցություն է իրականացնում «դյոներ» արտադրողների եւ համբուրգցի մեծածախ առեւտրական մի ընկերության հետ:

Փալյանի ասելով` ուկրաինական արտադրության մեքենաները կատարյալ են աշխատում, իսկ իրենք տարատեսակ ալյուրներից ընտրել են անհրաժեշտ խառնուրդը, որ զերծ է քիմիական բաղադրանյութերից, առանց խմորիչների է, բնական, կարող են ժամում 1000 լավաշ թխել, թեպետ առայժմ բավարարվում են 500-ով:

Գերմանական լրատուն իրազեկում է, թե լավաշը ոչ միայն հայկական սեղանի սիրելի հացն է, այլեւՙ հայոց եկեղեցում իբրեւ նշխար, մաս է բաժանվում: Չմոռանանք նաեւ Փալյանի սիրելի ուտեստըՙ հայկական ավանդական կերակրատեսակներից խաշը, որ վայելում են հանքային ջրով, օղիով, մի քիչ սխտոր ու աղ խառնելով եւ անպայման չոր լավաշ բրդելով:

Այս լուրը հայ ընթերցողին փոխադրելիս հիշեցի մի զուգահեռ, որի մասին դեռ չեմ գրել. առավոտ կանուխ դեմ հանդիման հանդիպում եմ «թուրքական արդարությանը». Գերմանիայով մեկ թուրքական խանութներին հաց մատակարարող ավտոմեքենաների վրա մեծ լատինատառ մակագրություն կաՙ Ardar Brot (թրգմՙ. արդար հաց): Դեռ չեմ հարցրելՙ գերմանացիներին արդա՞րը, թե՞ ոսկին է տպավորում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ