RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1815, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը, որի նպատակն է հայ երիտասարդության շրջանում նրբաճաշակ եւ բարձրորակ երաժշտությունը ճանաչելի եւ սիրելի դարձնել:

«Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացմանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ ծրագրում հնչեցին` Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտասի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ռուբեն Ալթունյանի եւ Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից:

«Ուսանողական ֆիլհարմոնիկ» նախաձեռնության հեղինակ Լուսինե Կարապետյանն «Ազգի» հետ զրույցում ասաց. «Ուսանողական ֆիլհարմոնիա» հիմնադրելու գաղափարը ծագել էր տարիներ առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում: Իսկ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության գաղափարը առաջացել է, երբ նրանք հանդես էին գալիս «Hollywood non stop» ծրագրով: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գերծանրաբեռնված լինելով հանդերձ համաձայնեց համագործակցել մեզ հետ եւ ահա «Ուսանողական ֆիլհարմոնիան» կյանքի կոչվեց»:

Ուսանողական ֆիլհարմոնիայի նպատակն է համերգները վերածել դասերի եւ յուրաքանչյուր դաս-համերգի ընթացքում բանախոսը կներկայացնի, կմեկնաբանի ստեղծագործության յուրաքանչյուր հատված:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ այսօր մեծ խնդիր կա երիտասարդությանն իրազեկ դարձնելու հայկական մշակույթին` ազգային եւ դասական երաժշտարվեստին: Հաշվի առնելով «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» փորձը, մենք սկսում ենք այս ծրագիրը, որի շրջանակում, տարվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք դաս-համերգներ հենց երիտասարդների համար. «Ծրագրի մեկնարկը համերգային ծրագրով տրվեց Պետական երիտասարդական նվագախումբի կողմից, քանի որ հետաքրքրական է նրանց մատուցման ձեւը: Այս ծրագիրն առայժմ իրականացնելու ենք Երեւանում, որից հետո կփորձենք իրագործել մարզերում»:

Դասական երաժշտությունը մնայուն արժեք է, որը փոխանցվում է սերնդեսերունդ, ինչի ապացույցն է մեր դասական երաժշտության մշակութային ժառանգությունն ու հարստությունը: Ժառանգորդման շղթան չխափանելու նպատակով երիտասարդներին պիտի ճանաչելի եւ սիրելի դարձնենք դասական երաժշտությունը: Եվ ահա Հայաստանի Ֆիլհարմոնիայի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի նպատակները համընկանՙ ուսանող-երիտասարդությանը ընդգրկել բարձրաճաշակ երաժշտության ունկնդրմանը:

Նախագիծը կրելու է շարունակական բնույթ: Մուտքն` անվճար:

«Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ