RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1992, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 110

ԱՄԵՆԱՀԱՋՈՂՆ ԱՌԱՅԺՄ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՄԵԿՆԱՐԿՆ Է

Մոսկվայում մեկնարկել է արդեն ավանդական դարձած շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարը, որն այս տարի նվիրված է ռուսական հայտնի ավիաընկերության հիմնադրման 90-ամյակին: Բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ դասական շախմատի մրցաշարի փոխարեն կանցկացվեն արագ շախմատի եւ կայծակնային խաղի մրցաշարեր:

Սկզբում շախմատիստներն իրենց հարաբերություններն են պարզում արագ շախմատում: Անցկացվելիք 9 տուրերի արդյունքում կորոշվեն 32 ուժեղագույնները, որոնք հետագայում նոկաուտ համակարգով փետրվարի 15-ին կորոշեն հաղթողին:

Արագ շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ: Անցկացրած 5 տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, որը վաստակել է 4 միավոր: Զավենը մրցաշարը սկսեց 2 անընդմեջ հաղթանակովՙ առավելության հասնելով Միխայիլ Արխանգելսկու եւ Անատոլի Շվեդչիկովի նկատմամբ: Հաջորդ 2 պարտիաներում հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց Գատա Կամսկու եւ Ռուստամ Կասիմջանովի հետ: 5-րդ տուրում Անդրեասյանը պարտության մատնեց Վիտալի Կունինին: Անդրեասյանն ընթանում է 13-րդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին: 4,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Անտոն Կորոբովը, Պավել Էլյանովը, Սանան Սյուգիրովը, Էռնեստո Ինարկիեւը, Դմիտրի Կոկարեւը եւ Պավել Պանկրատովը:

Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունեն Տիգրան Պետրոսյանն ու Արթուր Ղարագյոզյանը, որն օրերս Մոսկվայում ավարտված մեկ այլ մրցաշարում 3-րդ տեղն էր գրավել: Նրանք վաստակել են 3,5-ական միավոր: Տիգրանը մրցաշարը սկսեց ռուսաստանցի Վասիլի Գագարինից կրած պարտությամբ: Այնուհետեւ Պետրոսյանը 3 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ առավելության հասնելով Յուլիա Դոգոդկինայի, Վալենտին Վլասովի եւ Միխայիլ Կռիլովի նկատմամբ: Իսկ 5-րդ տուրում օլիմպիական չեմպիոնը հաշտություն կնքեց Կիրիլ Բրիզգալինի հետ: Պարտիան աչքի ընկավ երկարատեւությամբ: Կողմերը խաղաղ դաշն կնքեցին 196-րդ քայլին:

Արթուր Ղարագյոզյանը մեկնարկում անհաջող խաղացՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ, պարտվելով Ռոման Օվեչկինին: Հետագայում Արթուրը շտկեց մրցաշարային իրավիճակըՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ Կիրիլ Գորեչովի, Սերգեյ Գրիշչենկոյի եւ Անդրեյ Ռիչագովի նկատմամբ:

Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 3 միավոր, 2,5-ական միավոր ունեն Ռոբերտ Աղասարյանն ու Տիգրան Քոթանջյանը, 2-ականՙ Դավիթ Գեւորգյանն ու Հովհաննես Դանիելյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ