RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013



ԴԻՄԱՎՈՐԵԼՈՎ ԳԱՐՈՒՆԸ

Տեղադրվել է` 2013-02-15 00:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1998, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ Orange-ՈՒՄՙ ԱՆՀՈԳ ՇՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ. 1 ԴՐԱՄ ԶԱՆԳԵՐԻ, SMS-ՆԵՐԻ ՈՒ GPRS-Ի ՀԱՄԱՐ, ՆՈՐ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Այսօր Orange-ը հանդես եկավ մի շարք նորարարական ու գրավիչ առաջարկներով` բաժանորդներին առաջարկելով գարունը դիմավորել նոր ծառայություններով:

Այսպիսով, Orange-ը մեկնարկեց հատուկՙ Orange Մեկ կանխավճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս հաղորդակցվելՙ առանց մտածելու սակագնի մասին: Այն բաժանորդները, ովքեր կմիանան Orange-ին մինչեւ մայիսի 15-ը, կստանան բացառիկ հնարավորություն զանգահարելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու Orange-ի բոլոր բաժանորդներին ընդամենը 1 դրամով, ինչպես նաեւ օգտվելու facebook.com, odnoklassniki.ru, vkontakte.ru, linkedin.com, hayland.am, twitter.com եւ orangeblog.am սոցիալական ցանցերից 1 դրամ/ՄԲ սակագնով: Այս բացառիկ սակագնից օգտվելու համար Orange Մեկ սակագնային պլանի բաժանորդները պարզապես պետք է հաշիվը լիցքավորեն 500 դրամով, ինչը թույլ կտա նշված սակագներից օգտվել 7 օր շարունակ: Նույն 1 դրամ սակագինը կգործի նաեւ 1000 դրամ լիցքավորելու դեպքումՙ այս անգամ արդեն 15 օր շարունակ: Նշված ժամկետի ավարտից հետո, մինչեւ հաջորդ լիցքավորումը, կգործեն հետեւյալ ստանդարտ սակագները. 15 դրամ/րոպե ցանցի ներսում զանգերի եւ 35 դրամ/րոպեՙ այլ օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար:

Orange Մեկը նաեւ լավագույն սակագնային պլանն է շարժական ինտերնետից օգտվելու համար, քանի որ մշտապես գործում է բացառիկ 5 դրամ/ՄԲ սակագին շարժական ինտերնետից օգտվելու համար` որեւէ կայք մուտք գործելիս:

Լավ անակնկալները նաեւ ներկայիս բաժանորդների համար են. այսօրվանից Orange Խոսենք կանխավճարային ծառայության Իմ ընկերները, Իմ ժամանակը, Իմ երկիրը, Իմ համարները եւ Պարզ սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են ընտրել նոր անսահմանափակ տարբերակներՙ անսահմանափակ SMS-ներ Orange ցանցի ներսում կամ անսահմանափակ մուտք բջջային ինտերնետ: Այս տարբերակները կարելի է ակտիվացնել 1 կամ 7 օրվա համար համապատասխանաբար 100 կամ 500 դրամի դիմացՙ հավաքելով *129#: Ներկայացված տարբերակները գալիս են լրացնելու արդեն իսկ առաջարկում ներառված անսահմանափակ զանգերի տարբերակը, որը հասանելի է նշված բոլոր սակագնային պլաններինՙ բացառությամբ Պարզ սակագնային պլանի:

«Orange Մեկ առաջարկը միագամայն նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում: Այն թույլ է տալիս նրանց, ովքեր երբեք չեն փորձել մեր ծառայությունները, միանալ 600,000 բաժանորդներից բաղկացած մեր մեծ Orange ընտանիքին: Վստահ ենք, որ այսօր մեզ մոտ շատերը կգտնեն այն, ինչ ակնկալում են օպերատորիցՙ սակագներ եւ տարբերակներ, որոնք թույլ են տալիս անհոգ հաղորդակցվել», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ