RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013



Տեղադրվել է` 2013-02-15 00:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2173, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 91

«ՇԱԽՏՅՈՐԸ» ՉՊԱՀՊԱՆԵՑ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիայի» հետ մրցավեճում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Խաղավարտից 3 րոպե առաջ հյուրերը 2-րդ գնդակը խփեցին ու խուսափեցին պարտությունիցՙ 2-2: Այժմ մրցակցության ելքը կվճռվի Դորտմունդում մարտի 5-ին կայանալիք պատասխան խաղում:

Հենրիխ Մխիթարյանը հետեւյալ կարծիքն է հայտնել խաղի մասին. «Երկու գոլերն էլ բաց թողեցինք խաղակեսերի վերջում: Սա նշանակում է, որ մեզ պակասում էր զգոնությունը: Պաշտպանությունից դանդաղ էինք հարձակման անցնում, որի պատճառով «Բորուսիային» հաջողվում էր փակել ազատ գոտիները: Բայց մենք ժամանակ ունենք նախապատրաստվելու պատասխան հանդիպմանը ու կաշխատենք ավելի լավ խաղ ցուցադրել Դորտմունդում»:

Իսկ թիմերի մարզիչների կարծիքն այսպիսին է:

Միրչա Լուչեսկու («Շախտյոր») - Շատ ափսոս, որ ամեն ինչ այսպես ավարտվեց: Թեեւ կարծում եմ, որ արդյունքը համապատասխանում է խաղադաշտում տեղի ունեցած իրադարձություններին: «Բորուսիան» իրեն դրսեւորեց որպես հզոր ու արագաշարժ, բարձրակարգ թիմ: 2 դեպքում էլ մրցակիցն օգտագործեց մեր սխալները: Մենք այնքան էլ վստահ չսկսեցինք խաղը, սակայն հետո Սռնայի խփած գոլից հետո մեր կամքն էինք թելադրում մրցակցին: Իսկ ահա խաղավերջը ցույց տվեց, որ դեռեւս սովոր չենք մինչեւ վերջ պայքարելու դրական արդյունքի համար: Մինչեւ պատասխան հանդիպումը 3 շաբաթ կա: Կփորձենք այդ ընթացքում ֆուտբոլիստների մարզավիճակը բարելավել եւ օգտագործել մեր հնարավորությունները Գերմանիայում: Վստահ եմ, որ եթե Ուկրաինայի առաջնությունն ընթացքի մեջ լիներ, մենք կհաղթեինք ու նման սխալներ թույլ չէինք տա: Փետրվարի 15-ին մեկնում ենք Թուրքիաՙ ուսումնամարզական հերթական հավաքի, որտեղ էլ կնախապատրաստվենք «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպմանը:

Յուրգեն Կլոպ («Բորուսիա») - Եթե գտնում եք, որ այսօր թիմերն իրենց հատուկ խաղը չցուցադրեցին, ապա ես ներողություն եմ խնդրում: Սակայն ֆուտբոլում կարեւորը խաղը ճիշտ կազմակերպելն է: Մեր թիմը լավ խաղաց պաշտպանությունում, ընդամենը 2 սխալ թույլ տվեց: Ընդհանուր առմամբ գոհ եմ արդյունքից: Ճիշտ է, պատասխան խաղից առաջ խփած 2 գոլը վատ ցուցանիշ չէ, սակայն մրցակցության ելքը դեռեւս որոշված չէ:

Մադրիդի «Ռեալի» եւ «Մանչեսթր Յունայթեդի» մրցավեճում էլ ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում: Այստեղ էլ մրցակիցները բաժանվեցին մեկական գնդակ փոխանակելուց հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ