RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013



Տեղադրվել է` 2013-02-15 00:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՆԱՀԱՆՋ 5 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

Երեկ հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցանկում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ 5 հորիզոնականով նահանջել ու հանգրվանել է 80-րդ տեղում: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի ընտրանին 3 տեղով առաջադիմել էՙ հանգրվանելով 26-րդ տեղում: Իսկ ահա Լյուքսեմբուրգի հավաքականը, որը Վալանսում ոչ-ոքի էր խաղացել ՀՀ հավաքականի հետ, պահպանել է տեղը 148-րդ հորիզոնականում:

Դասակարգման ցուցակի առաջատար եռյակի դիրքերը եւս անփոփոխ են մնացել: Ցուցակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Գերմանիայի եւ Արգենտինայի ընտրանիները:

4-րդ տեղում Անգլիայի հավաքականն է, որը 2 հորիզոնականով բարձրացել է: Լավագույն տասնյակում են նաեւ Իտալիայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Խորվաթիայի եւ Ռուսաստանի հավաքականները:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ռուսներից հետո լավագույն արդյունքն ունի Ուկրաինայի ընտրանին: Մյուս երկրների ցուցանիշներն այսպիսին են. 57. Ուզբեկստան, 65. Բելառուս, 69. Վրաստան, 82. Էստոնիա, 109. Լատվիա, 117. Լիտվա, 118. Ադրբեջան, 121. Թուրքմենստան, 132. Տաջիկստան, 137. Մոլդովա, 142. Ղազախստան, 200. Ղրղզստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 15-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ