RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 00:27:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1984, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՂԻՆ ԱԴԱՄԱՆԴԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Հ. Ծ.

Փարիզի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում հավաքված «Հայ ոսկերիչների ասոցիացիայի» (ՀՈԱ) անդամներըՙ ժամանած Հայաստանից եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներից, փետրվարի 18-ին 23 հայ ոսկերիչների լավագույն գործերի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել են նաեւ աշխարհի խոշորագույն դեղին ադամանդը (110 կարատ), որը պատկանում է Հակոբ Բարդաղլյանին (HB Group) Նյու Յորքից եւ գնահատվում 15 մլն դոլար:

Հայաստանում ոսկերչությանը զարկ տալու նպատակից բացի, Հայ ոսկերիչների ասոցիացիան նաեւ մտադիր է ազատ գոտի ստեղծել այդ արդյունաբերության համար եւ դրանով հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Փարիզից հաղորդելով լուրը, մեր թղթակից Ժան Էսքիյանը հավելում է, որ օսմանյան Թուրքիայում սուլթանները հրապուրված են եղել հայ ոսկերիչների ձեռակերտ ստեղծագործություններով, համարելով դրանք աշխարհում լավագույնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 20-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ