RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1193, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՐՈՒՍՏ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Հ. Ծ.

«Գեյթ ավանի ժողովրդականություն վայելող արվեստի գիշերներ» շարքի առաջին ցուցահանդեսը բացվել է հունվարի 13-ին Դուբայի օպերային պատկերասրահում, որտեղ ներկայացվել են տարածաշրջանի արդի եւ ժամանակակից տաղանդավոր արվեստագետներ Նասրոլլահ Աֆժեհեյի, Յուսուֆ Ահմեդի, Ռեզա Դերակշանիի, Մոհամմեդ Էհսայի, Պոլ Կիրակոսյանի, Սաբհան Ադամի եւ Պարվիզ Տանավոլիի ստեղծագործությունները:

Տեսողական արվեստի իրանցի ժամանակակից ներկայացուցիչ Նասրոլլահ Աֆժեհեյը ծնվել է 1933-ին: Աճուրդներում նրա նկարներից շատ են վաճառվել: Վերջերս (2011-ին) Դուբայի «Քրիսթիզ» աճուրդային կենտրոնում նրա «Ալիք» կտավը վաճառվել է 218.500 դոլարով:

Յուսուֆ Ահմեդը պլաստիկ արվեստի լավագույն ներկայացուցիչներից է: Քաթարցի վարպետը տարածաշրջանի ավանդական գեղագրությունը ձեւավորում է նորովի օգտագործելով արդիական տեխնոլոգիաները: Ռեզա Դերակշանիի կտավները տարբեր երանգներ են ստանում լուսային տարբեր արտացոլումների ներքո:

Մոհամմեդ Էհսային ծնվել է 1939-ին Իրանում: Օտար մշակույթների փորձառություն է ձեռք բերել շատ ճանապարհորդելով: Նա այդ փորձառությունը օգտագործել է իր կտավներում:

Պոլ Կիրակոսյանը լիբանանահայ է, հիմնականում ապրել է Բեյրութում: Ծնվել է 1926-ին եւ վախճանվել է 1993-ին: Սովորել է Ֆլորենսում եւ շատ է ճանապարհորդելՙ ցուցադրելու համար իր կտավները, որոնք մարդկային իրավիճակների բարդություններն են արտահայտում:

Սաբհան Ադամը գերադասում է փոխաբերական նկարչության ոճը: Նրա կտավներից շատերը մարդկության մութ կողմերն են ներկայացնում: Իսկ Պարվիզ Տանավոլին համարվում է Իրանի առաջադեմ արդի քանդակագործներից մեկը: Բրոնզից, կերամիկայից եւ մետաղի ու ապակու ջարդոններից պատրաստված նրա քանդակները խոր առնչություններ ունեն պարսկական ավանդական բանահյուսության հետ:

Ըստ լուրը հաղորդող «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթիՙ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների շրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ