RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1503, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ՀԱՏՈՒԿ... ՀԱՄԱՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Վ. Պ.

«Կյանքի ողբերգական կորուստները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում հիշեցնում են մեզ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող», ադրբեջանական ANS հեռուստաընկերության թղթակցի` «Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու» մասին հարցին այսպես է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:

«Միայն տեւական եւ խաղաղ կարգավորումը կարող է բերել կայունության, բարգավաճման ու հաշտեցման տարածաշրջանում», նշել է Նյուլանդն ու ավելացրել, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, վճռական է շարունակելու աշխատել կողմերի հետ:

Ադրբեջանցի լրագրողի մեկ այլ հարցի առնչությամբ, որ վերաբերում էր Սպիտակ տան կայքէջում զետեղված «Խոջալուի զոհերի հիշատակը հարգելու» մասին միջնորդությանը ընթացք տալուն, Նյուլանդը արձագանքել է` լրագրողին ուղղորդելով դիմել Սպիտակ տուն:

Հարեւան երկրի լրագրողը հետաքրքրվել է նաեւ հայաստանյան ընտրություններով ու այդ առնչությամբ որեւէ նորությամբ: Նյուլանդը հիշեցրել է իր նախորդ երկու ճեպազրույցներում արված հայտարարությունները հայաստանյան ընտրությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Նյուլանդը հերթական ճեպազրույցում նշել էր, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններին առ այն, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվել են հիմնարար ազատությունների` ներառյալ հավաքների եւ խոսքի ազատության հանդեպ հարգանքով: Դրա հետ մեկտեղ Նյուլանդը նշել էր միջազգային դիտորդների այն մտահոգությունները, որոնք կապված էին վարչական ռեսուրսի օգտագործման, որոշ կողմնակալության եւ այլ խախտումների հետ, ընդ որում` դրանք կարիք ունեն հետաքննության:

Արդեն փետրվարի 20-ին, կրկին անդրադառնալով Հայաստանի նախագահի ընտրություններին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նախ շնորհավորել էր հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ, ապա նաեւ ավելացրել, որ հայաստանյան մամուլի առնչությամբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հնչեցրած որակումն առ այն, որ մամուլը կատարել է իր պարտականությունը` ապահովելով հավասարակշռված լուսաբանում, ընդ որում` ազատ եթերի օգտագործմամբ:

«Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել միջազգային եւ տեղական դիտորդների բացահայտումները, ինչպես նաեւ ընտրական բողոքների քննությունները արդեն հետընտրական շրջանում», եզրափակել էր Վիկտորիա Նյուլանդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ