RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



ՄԱՐՏԻ 6

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐԸ

Հ. Ծ.

Մեծարելու համար բոլոր առաքինի, արդարամիտ մարդկանց հիշատակը, ովքեր մարդկային արժանապատվությունը վեր են դասել հնազանդությունից, ատելությունից, գաղափարախոսությունից եւ պայքարել են մարդկության դեմ գործված հանցագործությունների եւ բռնատիրության դեմ, Եվրոխորհրդարանը 2012 թվականի մայիսի 10-ին ընդունել է որոշում, ըստ որի մարտի 6-ը հայտարարվել է «Առաքինի մարդկանց հիշատակի եվրոպական օր»:

Այս տարի առաջին անգամ, ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, չորս կազմակերպություններՙ CEJI-ն, AGBU Europe-ը, EUJS եւ IBUKA-ն, նշել են այդ օրը Պրահայում, Վարշավայում, Բիալիստոկում, Սանկտ Պետերբուրգում, Սարաեւոյում, Հռոմում, Միլանում եւ Բրյուսելում:

Մարտի 6-ին մասնավորապես նշվել է «Բ աշխարհամարտի ժամանակ բուլղարացի հրեաների փրկության 70-րդ տարեդարձը», որի ընթացքում ելույթներ են ունեցել Բուլղարիայի նախագահ Ռոզեն Պլեւնելիեւը եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Իսկ մարտի 7-ին վերոնշյալ որոշման հովանավորներիՙ Նիկոլո Ռինալդիի եւ Իվո Վայգլի (Եվրոխորհրդարանի անդամներ) նախաձեռնությամբ նշվել է զանգվածային վայրագությունները ապագայում կանխելու գործունեությանց ծրագրերի եւ կոնկրետ միջոցառումների օրը:

Ավելացնենք, որ CEJI-նՙ «Հրեական նպաստ հօգուտ համապարփակ Եվրոպայի», կազմակերպությունն է, որը պայքարում է ընդդեմ հակասեմական եւ բոլոր տեսակի այլ խտրական դրսեւորումների:

AGBU Europe-ըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի վարչությունն է:

EUJT-ը «Հրեա ուսանողների եվրոպական միությունն» է, որը գլխավորում է Եվրոպայում եւ նախկին Խորհրդային Միությունում գործող 34 ազգային պատկանելության (հրեական) կազմակերպություններ, որոնցում ընդգրկված են ավելի քան 200 հազար ուսանողներ:

Իսկ IBUKA-ն Բելգիայում 1994-ին թութսիների (Ռուանդա) դեմ իրագործված ցեղասպանությունից փրկվածների հիմնած ոչ շահութաբեր միություն է:

Այս կազմակերպությունները գտնում են, որ բացի շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգից, գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերից եւ ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուից կան բազմաթիվ ուրիշ արդարամիտ, խիզախ անձնավորություններ, որոնք ի գին իրենց կյանքի պայքարել են հանուն արդարության, եւ նրանց դրական կեցվածքը պետք է օրինակ ծառայի ուրիշներին, որպեսզի հնարավոր լինի կանխել հետապնդումներն ու ապագա ցեղասպանությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ