RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



ԹԱՏՐՈՆ - ONLINE

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1929, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ Online ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մարտի 26-ին տեղի կունենա «Թատերական Online մրցանակաբաշխություն 2013»-ը:

Օնլայն մրցանակաբաշխության անվանակարգերը կազմվում են «Tatron.info» կայքի անձնակազմի կողմից, իսկ անվանակարգի մասնակիցներն ընտրվում են օնլայն դաշտում (առցանց մամուլ, առցանց ռադիո եւ հեռուստատեսություն, սոցցանցեր,GGoogle-ի որոնողական համակարգ եւ համացանցային այլ կայքեր) ակտիվություն ցուցաբերած թատերական բոլոր գործիչները, որոնք նշված օնլայն հարթակներում ակտիվություն են ցուցաբերել 2012 թ-ին: Նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում:

«Ազգը» մրցանակաբաշխության հիմնադիր նախագահ Ֆրուզե Գեւորգյանից տեղեկացավ մրցանակաբաշխունյան մանրամասների մասին:

- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս տարի մրցանակաբաշխությունում:

- Եթե նախորդ տարի յուրաքանչյուր մարդ կարող էր քվեարկել ամեն օր, ապա այս տարի մեկ համացանցային IP-ից հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ:

Փոփոխության են ենթարկվել նաեւ մրցանակաբաշխության անվանակարգերը, եթե նախորդ տարի տասն էին, ապա այս տարի` տասներեքը: Նախորդ տարի հաղթողները ստանում էին պատվոգրեր եւ մեկ տարվա PR փաթեթ, ապա այս տարի դա հանվել է:

Այս տարի պատվոգրերի հետ միասին հաղթողները կստանան խորհրդանշական արձանիկներ:

- Ինչու որոշվեց թատերական քննադատ (լրագրող) անվանակարգը միացնել իրար: Չէ՞ որ թատերական քննադատը մեկ այլ բան է, իսկ լրագրողն` այլ:

- Անցյալ տարի մենք ունեինք տարվա Online թատերագետ անվանակարգը, որն ամփոփում էր մնացած տարիների աշխատանքը: Սակայն 2012թ. չկային թատերագետներ, որոնք ակտիվ էին, ավելի ճիշտ քիչ էին, այդ իսկ պատճառով որոշեցինք միացնել եւ մեկ անվանակարգով ներկայացնել: 2012թ. թատերական լրագրողներն ավելի ակտիվ էին, քան թատերագետերը: Ի դեպ, սա մեծ քննարկումների առիթ տվեց եւ մենք փոփոխություն կատարեցինք եւ այժմ անվանակարգը կոչվում է տարվա Online թատերական լրագրող: Սակայն մյուս տարի մենք կառանձնացնենք մեկը մյուսից:

- Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ոչ ոք չի կարող տեսնել քվեարկության արդյունքները: Ո՞րն է նպատակը:

- Այն ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը: Անցյալ տարի երբ տեսնում էին քվեարկության արդյունքները, առաջին, երկրորդ տեղերի մասնակիցներին քվեարկողները էլ ավելի էին ակտիվանում, որը չեմ ասի մնացած հորիզոնականների վերաբերյալ: Հինգերորդ, վեցերորդ տեղերի ներկայացուցիչները էլ չէին էլ փորձում պայքարել: Այս տարի մենք փակեցին արդյունքների հասանելիությունը, որպեսզի պայքարեն բոլոր մասնակիցները, որն ըստ իս ստացվեց:

- Իսկ որքանո՞վ է թափանցիկ այս ձեւաչափը:

- Անցյալ տարի, երբ բաց էր քվեարկությունը, միեւնույնն է, հնչեցին կարծիքներ, որ լցոնում ենք կատարել: Բողոքողը միշտ էլ բողոքում է: Սակայն եթե պահանջվի, ես կարող եմ լրագրողներին համակարգչով ներկացնել արդյունքները:

- Քվեարկության մեկնակից հետո գրանցվեցին դեպքեր, երբ տարբեր անվանակարգերում առաջադրված մասնակիցները հանվեցին մրցակցությունից: Ինչո՞վ էր պայմանավորված դա:

- Մեր կողմից հեռացվել է տարվա օնլյան լավագույն լրագրող անվանակարգում «Առավոտի» թղթակիցը, իսկ տարվա օնլայն լավագույն դերասանուհի անվանակարգի ներկայացուցիչներից Նարինե Գրիգորյանն ինքն է խնդրել, որպեսզի հանեն իրեն այդ անվանակարգից, քանի որ եւս մի անվանակարգում է նոմինացված: Մենք ընտրում ենք մասնակիցներին, սակայն քվեարկողը հանրությունն է եւ ունի իրավունք բողոքարկելու այս կամ այն մասնակցի դեմ: Իսկ այս դեպքում մասնագետները համեմատական անցկացնելով մյուս մասնակցիների հետ, բողոքեցին` ասելով, որ այդ լրագրողը մյուս մասնակիցների հետ նույն հարթակում չպետք է մրցի:

Ամփոփելով մրցանակաբաշխության նախնական տվյալները, Ֆրունզե Գեւորգյանն «Ազգին» տեղեկացրեց յուրաքանչյուր անվանակարգի երեք առաջատարներին` տարվա Online դերասան` Արմեն Մարգարյան, Մխիթար Ավետիսյան, Արմեն Սարգսյան, տարվա Online դերասանուհի` Տաթեւ Ղազարյան, Լիլի Միքայելյան, Արփինե Իսրայելյան, տարվա Online թատրոն` Իրական հոգեբանական թատրոն, ԵԹԿՊ-ի ուսումնական թատրոն, Գյումրու պետական դրամատիկական թատրոն, տարվա Online ներկայացում` «Այ քեզ խաթաբալա», «Հացի խնդիրը», «Ես միայն զանգահարելու եմ եկել», տարվա Online մանկական ներկայացում` «Համեցեք Լափլանդիա», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Մաշի եւ արջի արկածները», տարվա Online պարային-երաժշտական ներկայացում` «Կյանքի 5 տարրերը», «Մոռացված հողը», «8 սիրագորով կանայք», տարվա Online բեմադրող ռեժիսոր` Սարգիս Արզումանյան, Անի Աբրահամյան, Նարինե Գրիգորյան, տարվա Online մշակութային լրագրող` Սաթենիկ Հովակիմյան, Ծովինար Կարապետյան, Մանանա Հովակիմյան, տարվա Online բեմանկարիչ` Անտոն Քեշիշյան, Տաթեւ Հարությունյան, տարվա Online պրոդյուսեր` Տիգրան Վիրաբյան, Նարեկ Արշակյան, տարվա Online փառատոն` թումանյանական հեքիաթի օր եւ թատերական Լոռի:

Քվեարկությունը կտեւի մինչեւ մարտի 20-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ