RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1787, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հ. Հ.

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրոմիության, ՄԻՊ գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության համագործակցությամբ արդարադատության համակարգում ուսումնասիրել են անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների մակարդակը: Ուսումնասիրությունը բացահայտել է մինչ դատավարությունը, դատավարության ընթացքում եւ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անչափահասների իրավունքների լրջագույն ոտնահարման բազմաթիվ դեպքեր:

Ուսումնասիրության համար մասնագետները զրուցել են 82 անչափահասի հետ: Նրանց 21 տոկոսն իրազեկված չի եղել ձերբակալման պատճառների մասին, 42 տոկոսը չի կարդացել ձերբակալության արձանագրությունը նախքան ստորագրելը: Անչափահասների 31 տոկոսը խոստովանել է, որ իրենց երբեք չեն իրազեկել իրենց իրավունքների մասին: Պարզվել է, որ անչափահասների հարցաքննության դեպքերի գերակշռող մասի ժամանակ փաստաբաններ ներկա չեն եղել:

Անչափահասները պատմել են, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոստովանություն ձեռք բերելու նպատակով իրենց հաճախ են ծեծի ու ֆիզիկական ճնշման ենթարկել: Անչափահասների 32 տոկոսը համոզված է եղել, որ դատավորը արդար չի գործել, դատավճիռն էլ արդար չէ: Դատավորները նման որոշում են կայացրելՙ հաշվի առնելով նախկինում դատված լինելը:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արիենսի գնահատմամբՙ թեպետ երեխաների խոշտանգումների դեպքերն այնքան էլ շատ չեն, սակայն հարցը լուրջ է, եւ պետք է միջոցառումներ ձեռնարկելՙ դեպքերը հասցնելու նվազագույնի:

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանի խոսքերովՙ այս տարի փետրվարին ստեղծվել է ոստիկանությանՙ երեխաների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը, որը զբաղվում է նաեւ անչափահասներին վերաբերող բոլոր խնդիրներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ