RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1708, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 51

«Ո՞Վ Է ՀԱՅԸ»ՙ ԲԱՆԱՎԵՃ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղի կազմակերպությամբ փետրվարի 22-ին Քենսինգտոն գրադարանի դասախոսությունների դահլիճում կայացել է «Ո՞վ է հայը» խորագրով բանավեճ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ներկաների թվում են եղել նաեւ Ուելսից ժամանած հայեր:

Իր բացման խոսքում ԹՄՄ-ի ատենապետ դոկտ. Հրաչ Գույումճյանը անդրադարձել է, իր կարծիքով, հայոց պատմության մեջ «հայկականության» երկու կարեւորագույն դրվագների, մեկըՙ Տիգրան Մեծի խոսքերը, ուղղված հռոմեացի լեգեոնականներին, երկրորդըՙ Սասունցի Դավթի խոսքերը ուղղված Մսրա Մելիքին: Այնուհետեւ նա ներկայացրել է բանավիճողներինՙ պրոֆ. Բերտ Վոյին (Քեմբրիջի Քինգզ քոլեջից), Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին (Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ), Մանուել Հասասյանին (Պաղեստինյան իշխանությունների դեսպան) եւ Հովհան Սիմոնյանին (Հարավային Կալիֆոռնիա համալսարանից):

Պրոֆ. Վոն ներկայացրել է մարդու էթնիկական ծագումը բնորոշող կոնցեպտուալ եւ էմպիրիկական տեսակետները: Հոգեւոր հայրը հայկականության անբաժան մասն է համարել եկեղեցին եւ քրիստոնեական հավատը: Պրոֆ. Հասասյանը խոսել է սփյուռքահայ համայնքներում հայերի դրական դերակատարման մասին, իսկ պրն Սիմոնյանը անդրադարձել է «հայու» ընկալմանը օսմանյան ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Բանավեճը բարձր մակարդակով վարել է Լանկաստեր համալսարանից պրոֆ. Սոսի Գասպարյանը:

Ավելի քան երկու ժամ տեւած բանավեճն ավարտվել է հարց ու պատասխանի բաժնով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ