RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2282, Տպվել է` 109, Ուղարկվել է էլ.փոստով` 117

ՊԱՊԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՈՉ ԷՐ ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վ. Պ.

«Յոթ տարի առաջ այժմ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկը Թուրքիային կոչ է արել անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը», այս մասին հիշեցրել է Լոս Անջելեսի «Ասպարէզ» թերթը: 2006-ին դեռեւս արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլինոն Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսում հանդես է եկել նման կոչով` Մեծ եղեռնը բնութագրելով «հայ ժողովրդի եւ ողջ մարդկության դեմ Օսմանյան կայսրության ծանրագույն հանցագործություն»:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հռոմի պապ է ընտրվել արգենտինացի 76-ամյա կարդինալ Բերգոլիոն` որպես պապ կրելով Ֆրանցիսկ անունը եւ դառնալով Հռոմի պապ ընտրված ճիզվիտական ուխտից առաջինը, նաեւ առաջին լատինամերիկացին մոտ 1200 տարի կատարվող պապի ընտրություններում:

Ֆրանցիսկ պապին ընտրվելու առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ