RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



ՄԻՋՊԵՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1352, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԱՅՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ե՛Ւ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, Ե՛Ւ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ

Հ. Հ.

Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա հաստատում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարեւորագույն ռազմավարական գործընկեր է: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբՙ երկու այցերըՙ նախ Մոսկվա, հետոՙ Բրյուսել, փաստեցին կարեւորության եւ համագործակցության այն բարձր մակարդակը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ:

Իսկանդարյանը համոզված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են ռազմաքաղաքական ոլորտին առնչվող համագործակցության նոր ուղիներ: Այս համատեքստում քաղաքագետը հիշեցնում է, որ վերջերս Երեւան էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, միաժամանակ նույն ոլորտի վերաբերյալ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուրջ տարաձայնություններ ունեն, մասնավորապես խոսքը վերաբերում է Գաբալայի կայանին: «Ամենայն հավանականությամբ այս ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը կաճի»:

Իսկանդարյանը չի բացառում, որ երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ գազի գինը: «Կովկաս» ինստիտուտի տնօրենը համոզված էՙ գազի գինը կբարձրանա, բայց ընդունելի կլինի Հայաստանի համար:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Իսկանդարյանի գնահատմամբ, Հայաստանը կարողանում է շատ ճիշտ համագործակցել բոլոր երկրների հետ: Նա շեշտում է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, սակայն Իրանի հետ հարաբերություններն էլ բարձր մակարդակի վրա են: Մեր երկիրը պահպանում է բարեկամական-եղբայրական հարաբերություններ Ռուսաստանի եւ Վրաստանի հետ: Հետեւաբար, Հայաստանը կկարողանա ելքեր գտնել որպեսզի համագործակցի ե՛ւ Եվրոպական, ե՛ւ Եվրասիական միության հետ: «Սակայն դրան զուգահեռ, եվրոպական կողմը խանդում է հայ-ռուսական գրեթե բոլոր ոլորտներում զարգացող համագործակցության համար, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին խանդում է հայ-եվրոպական կապերի համար: Այս խանդը գրեթե նույնքան է մեծ է, որքան ամերիկացիների խանդը Իրան-Հայաստան հարաբերությունների նկատմամբ կամ հակառակը»: Իսկանդարյանը համոզված է, որ Հայաստանին կհաջողվի ստեղծել մի մոդել, որտեղ կհամագործակցի տարբեր կառույցների հետ: «Այս շրջանում Սերժ Սարգսյանի առջեւ դրված առաջադրանքն է համոզել Ռուսաստանին եւ Եվրոպային, որ նման ֆորմատը հնարավոր է իրագործել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ