RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1364, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ԳԵՐՄԱՆԻԱ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԱՅՍՕՐ` ՀՈՒՆԱՍՏԱՆ

Վ. Պ.

Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, նախարար Նալբադյանը , գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունըՙ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:

Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին:

Հիշեցնենք, որ մարտի 13-14-ը Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց էր կատարել Բեռլին, իսկ այսօր` մարտի 15-ին, Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կլինի Աթենքում, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ