RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2222, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ՎՐԱՆՆԵՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լիբիայի նախկին առաջնորդ, գնդապետ Մուամմար Քադաֆֆին արտասահման ուղեւորվելիս` ի թիվս այլ անհրաժեշտ բաների, պարտադիր վերցնում էր նաեւ իր սեփական վրանը. Քադդաֆին երբեք հյուրանոցներում չէր գիշերում: Լիբիայի նախկին առաջնորդի վրանը տեղադրվել է, օրինակ, Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջեւ, Մոսկվայում` Կարմիր հրապարակում, այլուր, ամենուր, որտեղ եղել է Քադդաֆին: Միեւնույն ժամանակ, օրինակՙ Կարմիր հրապարակը Մոսկվայի համար ոչ միայն քաղաքային տարածք է, այլեւ պատմամշակութային օբյեկտ, պետական խնամության ենթակա, սակայն մոսկովյան ոստիկանության ու ռուսական իշխանությունների մտքով անգամ չի անցել, որ Քադդաֆիի վրանը մթագնում է պատմամշակութային օբյեկտի արտաքին տեսքը եւ կամ հրապարակ այցելող մոսկվացիների ու զբոսաշրջիկների զբոսնելուն խոչընդոտում է...

Այժմՙ ըստ էության, Ազատության հրապարակում արդեն մի քանի օր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան են ցանկանում տեղադրել, ապարդյուն, ոստիկանությունը թույլ չի տալիս: Երբ ոստիկանները Րաֆֆիի վրանը թույլ չտվեցին տեղադրել հենց Ազատության հրապարակում, երեկ փորձ արվեց տեղադրել ոչ թե հրապարակում` ասֆալտին, այլ` հրապարակը շրջապատող խոտածածկին: Այդուհանդերձ ոստիկանությունը նաեւ այս տեղանքում վրանի տեղադրմումն ապօրինի որակեց ու թույլ չտվեց: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վրանի տեղադրման արգելքը հիմնավորել է, որ կխանգարի սրճարաններ այցելողներին, «որոնց իրավունքը մենք պարտավոր ենք պաշտպանել», ասել է հարգարժան Օսիպյանը: Մյուս կողմից, սրճարան այցելողներից շատերը տեղում գտնվող լրագրողների հետ զրույցում խոստովանել են, որ վրանը եթե տեղադրվի, ապա իրենց չի խանգարի... Հետեւաբար, եթե իրապես մեր ոստիկանությունը, արգելելով Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրումը հրապարակում կամ դրան մերձ տարածքում, «պաշտպանում է սրճարան այցելողների իրավունքները», ապա վերջիններս, գոնե դրանց մի մասը, իրենց իրավունքների խոչընդոտման փաստ ամենեւին էլ չեն տեսնում, ուրեմն... Ուրեմն, ինչպես յուրաքանչյուր հարց, այս մեկն էլ մյուս երեսն ունի: Տրամաբանական է, որ հացադուլի մեջ գտնվող անձը, անկախ նրանիցՙ նախագահի թեկնածու է, թե սովորական քաղաքացի, վրանում պատսպարվելու, հանգստանալու կարիք առավել զգում է գիշերը, ուշ ժամերի, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան ցանկացողները ցանկանում են տեղադրել հենց ցերեկը, հատկապես այն ժամերին, երբ Րաֆֆին ունենում է բավականին այցելուներ...

Ինչեւէ, դժվար է ասել, թե ո՞րն է ավելի մթագնում Ազատության հրապարակի պատմամշակութային տեսքը, բոլորի` այդ թվում հրապարակում խաղացող երեխաների, կամ սրճարաններում այցելուների աչքի առջեւ նստարանին պառկած, նստած, գետնին նստած հանգստացող Րաֆֆի Հովհաննիսյանի տե՞սքը, թե պարզապես տեղադրված վրանը: Դժվար է ասել նաեւ, թե Րաֆֆիի կողքին նստացույց անող երիտասարդները ավելի շատ պայքարո՞ւմ են, թե՞ պարզապես հաճույք ստանում ոչինչ չանելուց, ավելի ճիշտՙ Րաֆֆիի համար վրան տեղադրելու ապարդյուն ջանքերը հեռախոսներով նկարահանելուց ու համացանց «գցելուց»:

Ի դեպ, գնդապետ Քադդաֆիի վրանն իր չափերով անհամեմատ ավելի մեծ էր, քան այն վրանը, որը ցանկանում են տեղադրել Ազատության հրապարակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ