RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1265, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ԿՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Մ.

Գերազանցիկների համար կսուբսիդավորվի 3 տոկոսը, մյուսների համար` 2 տոկոսը

Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսները կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից: Երեկ ընդունված որոշմամբ, հատուկ վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները կառավարությունը կհամաֆինանսավորի 2 կամ 3 տոկոսային կետով: Այդ նպատակով պետական բյուջեի պայուստային ֆոնդից տրամադրվեց 21,5 մլն դրամ:

Ինչպես հայտնեց հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը , ֆինանսավորումը կիրականացվի «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության միջոցով: Նախատեսված գումարը կտրամադրվի ծրագրի շրջանակներում համագործակցության համար ընտրված բանկերին եւ վարկային կազմակերպություններին:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ երիտասարդներին աջակցելու նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ պետական կամ պետական հավատարմագրում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի հատուկ վարկային ծրագիր: Ծրագրի հիմնական նպատակն է թեթեւացնել վճարովի կարգով սովորող ուսանողների ուսման վարձի բեռը եւ գրավիչ դարձնել բարձրագույն կրթություն ստանալը:

Համաձայն ծրագրի, 2013-ի ընթացքում կտրամադրվեն մոտավորապես 1 մլրդ դրամ գումարի չափով վարկեր: Դրանք կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` առաջին 4 տարիների համար արտոնյալ ժամկետով, երբ կմարվեն միայն տոկոսագումարները: Տրամադրված վարկերը կունենան 12 տոկոս տարեկան դրույքաչափ, որի 2 տոկոսը կսուբսիդավորվի ծրագրի բոլոր մասնակիցների համար, իսկ 3 տոկոսըՙ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Համաձայն կանխատեսումների, գերազանցիկները կկազմեն ծրագրի վարկառուների մոտ 15 տոկոսը, որոնց համար 2013-ին կտրամադրվի 4,5 մլն դրամ սուբսիդիա եւ 17 մլն դրամ մնացած ուսանողների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ