RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



ԱՀԱԶԱՆԳ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2102, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՄԱՐՑԱԳԵՏՈՒՄ ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ

Հ. Հ.

Պատճառը Սեյրան Դարբինյանին պատկւանող ՀԷԿ-ն է

Դեբեդ գետի Մարցագետ վտակի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը շահագործման է հանձնվել նախորդ գարնանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, սակայն, ըստ Լոռու մարզից մեզ հասած տեղեկությունների, այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում:

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանի ներկայացմամբՙ էկոհամակարգի խախտման հետեւանքով դադարել է կարմրախայտ եւ մուրծի ձկնատեսակների ձվադրման տեղաշարժը:

«Բնապահպանության նախարարության անգործունյա լինելու, համատարած բարձիթողի վիճակի հետեւանքով մի քանի տարի առաջ մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմամբ, ցամաքեց Դսեղի ձորում գտնվող Չռչանի ջրվեժը: Գետի վերին հոսանքներում կառուցվում է նոր ՀԷԿ, որի պատճառով գետի 5-6 կմ հատված վերածվել է ծանծաղուտի», ասաց Նարեկ Հովհաննիսյանըՙ հավելելով, որ փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության: «Փաստաթղթեր չեն ներկայացվել բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննություն, ինչի մասին նախարարությունը հայտնել է 2012 թ. մայիսին: Չնայած ահազանգինՙ նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: ՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի 1» ընկերությունը, որը գրանցված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորՙ Սեյրան Դարբինյանի անունով», ասաց Նարեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ