RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1909, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն` ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՋԱԿԻՑ

Գյուղական համայնքների զարգացումը են թադրում է համակարգված աջակցություն: Այդ տրամաբանությամբ առաջնորդվողՙ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացնել տարբեր ոլորտներում: Հավատարիմ մնալով պատասխանատու գործելաոճին` ՎիվաՍել-ՄՏՍ-ն հերթական ներդրումն է կատարել Արմավիրի մարզում:

Քարակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Դալարիկ, Շենիկ, Արգինա եւ Արթենի համայնքներում գործող 9 դպրոցներ համալրվել են կրթության ժամանակակից տեխնոլոգիաներով. ստեղծվել են Wi-Fi անկյուններ եւ տրամադրվել է «Home-Zone Turboե փաթեթի շրջանակում գործող 11 հատ 3G երթուղիչ:

Համակարգված աջակցություն դրսեւորելուն նպաստել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը: Վերջինիս հիմնանորոգած Քարակերտի թիվ 1 դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել եւ իրականացրել է տարրական դպրոցի մոդելային դասասենյակի նորոգումն ու կահավորումը: Դասասենյակը բաղկացած է 2 մասից: Դրանցից առաջինը նախատեսված է դասերի, երկրորդը` խմբային աշխատանքների, խաղերի եւ հանգստի համար: Նորարար մոտեցում է պատ-գրատախտակը:

Ընդհանուր առմամբ, այս եւ վերը նշված ծրագրերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն հատկացրել է 3 մլն 850 հազար դրամ:

«Երկրի առաջընթացն ապահովելու նախապայմանը մայրաքաղաքին զուգահեռ`գյուղական համայնքների համաչափ զարգացումն է: Գյուղում բացառապես գյուղատնտեսությունը խթանելու ընկալումը վաղուց իրեն սպառած մոտեցում է դարձել: Տեխնոլոգիական նորագույն լուծումներով աշխարհի հետ հաղորդակցվելու մարտահրավերն արդիական է` անկախ բնակության վայրից: Նորարար լուծումներով այս դպրոցն աշակերտներին թույլ կտա ինքնադրսեւորվել եւ կայանալ հաճելի միջավայրում: Ստեղծված են բոլոր պայմանները` խելացի, ստեղծագործող եւ բացահայտող սաներից հրաշալի անհատներ ձեւավորելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քարակերտի թիվ 1 դպրոցում Wi-Fi անկյուններ են գործելու դասարանի ժամանակակից մոդել ներկայացնող ստեղծագործարանում եւ անգլերենի դասասենյակում: Ի դեպ, յուրահատուկ լուծում առաջարկող ստեղծագործարանը կրթական նորամուծություն է: Նույն տարածքում դպրոցի գրադարանի եւ համակարգչային սենյակի առկայությունը, դասեր եւ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը խթանում են աշակերտի ստեղծագործականությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն շարունակում է համակարգված ներդրումները` երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, ընկերությունը Արմավիրի մարզում զգալի ներդրում է կատարել նաեւ հակակարկտային կայաններ տեղադրելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ