RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1374, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԲՈՂՈՔՈՒՄ ԷԻՆ «ՖԻՐԴՈՒՍՆՈՑԻ» ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Ա. Մ.

«Գերակա շահի զոհեր» պլակատով երեկ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել Երեւանի 33-րդ թաղամասի կամ այսպես կոչված «Ֆիրդուսնոցի» բնակիչները: Նրանք նշում էին, որ իրենց բնակարանները գտնվում են գերակա շահ ճանաչված տարածքում, որի կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը չի կատարում պայամանագրով ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, նրանց տեղեկացմամբ, ընկերությունը պետք է բնակիչներին նոր բնակարաններով ապահովեր 3 տարվա ընթացքում, բայց արդեն անցել է 5 տարի, իսկ իրենք բնակարաններ չեն ստացել:

Այս անգամ եւս ցույցի մասնակիցների հետ զրուցեց կառավարության նամակների եւ քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը բնակիչներին հայտնեց, որ 33-րդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների առնչությամբ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Նրա հաղորդմամբ, հանձնաժողովը կուսումնասիրի հարցը եւ տասնհինգօրյա ժամկետում կներկայացնի ուսումնասիրության արդյունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ